Արարատ Գոմցյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գոմցյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Դվինի Գոմցյան (փետրվարի 2, 1948(1948-02-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, պետական և քաղաքական գործիչ։ Տնտեսական գիտությունների թեկնածու (1979 թ.)։ Տնտեսագիտության դոկտոր (2006 թ.

Արարատ Դվինի Գոմցյան
Շիրակի մարզպետ
1996-1999
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է
Հաջորդող Ֆելիքս Աշոտի Փիրումյան
Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոս
 2003
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր փետրվարի 2, 1948 (76 տարեկան)
Ծննդավայր Գյումրի
Քաղաքացիություն  Հայաստան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ

տարբեր շքանշաններ և մեդալներ

Կենսագրություն խմբագրել

1988 թվականից Շիրակի մարզում մասնակցել է աղետի գոտու փրկարար, վերականգնողական աշխատանքներին։ 1988-1994 թվականներին մասնակցել է Հադրութից բռնագաղթածների տեղավորման, նյութական օգնության կազմակերպման, Ստեփանակերտի, Շուշիի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներին։

Աշխատությունները վերաբերում են ՀՀ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կապերի բնագավառում կառավարման նոր ձևերի և Հայաստանում դրանց կիրառման հնարավորությանը։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

2009 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացի կոչմանը[3]։

Մատենագիտություն խմբագրել

  • Гомцян А.Г., Совешенствование управления внедрением новой техники, Е., 1982.
  • Гомцян А.Г., Теоретико-методологические проблемы формирования свободных экономических зон в мировохозяственной системе, Ростов-на-Дону, 2004.
  • Գոմցյան Ա.Դ. ՀՀ ագրարային ոլորտի զարգացման արդի հիմնախնիրները, Ե., 2005 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան
  2. Արարատ Գոմցյան, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
  3. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». www.gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել