Արարատ Ամիրխանյան

ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Ամիրխանյան (8 հունվարի, 1966, Այգեստան, Ասկերանի շրջան - 10 հունվարի, 1994, Հորադիզ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Արարատ Ամիրխանյան
հունվարի 8, 1966(1966-01-08) - հունվարի 10, 1994(1994-01-10) (28 տարեկան)
ԾննդավայրԱյգեստան, Խոջալուի շրջան
Մահվան վայրՀորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանԱյգեստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արարատ Ամիրխանյանը ծնվել է 1966 թ. հունվարի 8-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցն ու Ստեփանակերտի ավտոդպրոցը, որից հետո որպես փականագործ աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի Ղարմետաքսկոմբինատում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո շարունակել է աշխատել նույն տեղում, իսկ 1987 թ. աշխատանքի է անցել ՇԱՇ-12-ում որպես ավտովարորդ, որտեղից էլ տեղափոխվել է Ստեփանակերտի կաթնամթերքային կոմբինանտ ու աշխատել որպես ավտովարորդ։ 1992 թ. կամավոր մտել է Այգեստանի ինքնապաշտպանական ջոկատը։ Մասնակցել է Ջամիլուի, Խոջալուի, Ջանհասանի, Քոսալարի, Լաչինի, Մարտակերտի շրջանի գյուղերի, Շահումյանի շրջանի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 10-ին Հորադիզում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Այգեստանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արարատ Ամիրխանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.