Արարատի երկրում (անգլ.՝ In the Land of Ararat), Ջոն Բարրոուսի 1916 թվականին Բոստոնում հրատարակած գիրքն է հայերի ցեղասպանության մասին։

Գրքի մասին խմբագրել

Ջոն Բարրոուսի «Արարատի երկրում» գիրքը յուրահատուկ հուշագրություն է 20-րդ դարի սկզբին արևմտահայության իրական վիճակի և ամերիկյան միսիոներ Էլիզաբեթի՝ Վանում ծավալած գործունեության մասին։ Հուշագրության հեղինակը միսիոներուհի Էլիզաբեթ Ֆրիման Բարրոս Աշերի ամուսինն է, ով նույնպես միսիոներական առաքելությամբ գտնվել է Վանում։ Հեղինակն իր հուշագրությունում ներկայացրել է Վանում իր ու կնոջ միսիոներական գործունեությունը։ Էլիզաբեթ Աշերը զբաղվել է ուսուցչությամբ, կարողացել է ժանյակագործության արհեստանոց հիմնել ու անհրաժեշտ գործիքներ ձեռք բերել։ Նրա նախաձեռնությամբ ասեղնագործված ժանյակներն արտահանվել են Ամերիկա և Եվրոպա։

Հեղինակն անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին։ Քաղաք եկող գաղթականները սարսափով էին պատմում իրագործվող դաժանությունների մասին, որոնք ծանր ազդեցություն են թողնում միսիոներուհու ներաշխարհի վրա։ Ստեղծված իրադրությունում տիկին Աշերն ամեն ինչ անում էր իր սաներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Գերլարվածության մթնոլորտում տիկին Աշերի առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում էր։ 1915 թվականին հուլիսին նա մահանում է տիֆից։

Տիկին Քնապը, ով համագործակցել է նրա հետ, Նորդֆիլդում կազմակերպված սեմինար-հավաքույթի իր ելույթում ասել է. «Որպես ուսուցիչ նա շատ ինտելեկտուալ էր, նրա հետազոտական միտքն ու բացատրելու յուրահատուկ ոճը, հարուստ բառապաշարը միշտ իր աշակերտների վրա անմոռանալի տպավորություն էին թողնում։ Որպես մայր նա իդեալական էր, որպես ընկեր չափազանց հավատարիմ, կյանքի բոլոր հարաբերություններում նա չափազանց բարեպաշտ էր»[1]։

Հեղինակներ խմբագրել

  • Ջոն Բարրոուս. ամերիկյան միսիոներ, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ականատես։
  • Էլիզաբետ Ֆրիման Բարրոուս Աշերը (1873-1915). «Երիտասարդ քրիստոնյա կանանց» կազմակերպության թղթակից, հետո նաև վերջինիս քարտուղարության աշխատակից։ Վանում միսիոներական աշխատանք կատարելիս, նա ականատես է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարինիներին թուրքական կառավարությունների կողմից իրակագործված հայերի ցեղասպանությանը։

Քաղվածներ գրքից խմբագրել

Գրքում ներառված են նաև տիկին Աշերի նամակ-օրագրությունից հատվածներ.

  Ապրիլի 20, 1915 թ. Թուրքերը սկսել են ռմբակոծել աղջիկների որբանոցը, հայկական տները։ Փոստն ու հեռագրատունն այրվելուց հետո այլևս զրկվել ենք հաղորդակցության միջոցներից… Թուրքական կառավարությունը սպառնում է ռմբակոծել մեր տարածքները, որտեղ գտնվում են դպրոցն ու արհեստանոցը։ Այդ մասին պետք է տեղեկացնել մեր կառավարությանն ու այլ հյուպատոսարաններին։  
  Ապրիլի 24. 1915 թ. Թուրքերը ռմբակոծել են հայկական եկեղեցին։ Մթնոլորտը ծայրաստիճան սրված է քրիստոնյաների ու մուսուլմանների միջև։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. In the Land of Ararat, John OTIS Barrows, 1916