Արամ Մանուկյան փողոց (Շուշի)

Արամ Մանուկյան փողոց, փողոց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում[1]։ Շուշիի կենտրոնական փողոցներից մեկն է[1]։ Փողոցը կոչվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր-առաջնորդներից մեկի՝ Արամ Մանուկյանի անունով[1]։ Փողոցը ձգվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) հարևանությամբ՝ հատվելով Ղազանչեցոց փողոցին[1]։

Արամ Մանուկյան փողոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇուշիի շրջան
Գտնվում էՇուշի
Պատմական շրջանՎարանդա գավառ, Արցախ նահանգ
ՍկիզբՂազանչեցոց փողոց

Փողոցի անվանափոխություն խմբագրել

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշի քաղաքի հայաթափվելու ու օկուպացիայից հետո[2] ադրբեջանցիներն ակտիվորեն վերանվանում են փողոցները՝ հայկական անունները փոխարինելով ադրբեջանականով[1]։ Արամ Մանուկյան փողոցը ադրբեջանցիները անվանակոչում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի անունով[1]։ Twitter-ի իր էջում Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել այս կապակցությամբ․ «Շուշիի գլխավոր փողոցներից մեկը կոչվում է «Աթաթուրքի փողոց»։ Շնորհակալություն»[1][3]։

Շենքեր և կառույցներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Շուշիում Արամ Մանուկյանի փողոցը վերանվանել են Աթաթուրքի անունով». armeniasputnik.am. 22.05.2022.
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան. Թուրքագետ». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.