Արամ Հակոբյան (մանկավարժ)

հայ մանկավարժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամ Հունանի Հակոբյան (1909, Աբովյանի շրջան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Արամ Հակոբյան
Ծնվել է1909
ԾննդավայրԱբովյանի շրջան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և ՀԱՊՀ
Պարգևներ և
մրցանակներ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արամ Հակոբյանը ծնվել է 1909 թվականին Աբովյանի շրջանի Թազագյուղում։ 1931 թվականին ավարտել է Երևանի քիմիական տեխնիկումը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին աշխատել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցում, դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա։ 1936-1938 թվականներին սովորել է սկզբում Երևանի, ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում և այն դեռ չավարտած, 1938 թվականի դեկտեմբերին, զորակոչվել է զինվորական ծառայության։ 1940 թվականից զորացրվել է տեխնիկ-լեյտենանտի կոչումով[1]։

1941 թվականի հունիսի 23-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 443-րդ զենիթային գնդում։ 1942 թվականին մասնակցել է Կովկասի պաշտպանության մարտերին։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

Հակոբյանը 1945 թվականին զորացրվել է բանակից և աշխատել Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում։ Ինստիտուտի փակվելուց հետո, 1949 թվականին աշխատել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում, որպես ավագ դասախոս։ 1962 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ Հակոբյանը գիտական մի շարք աշխատությունների և հոդվածների հեղինակ է[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել