Արամ Կարակոզով
Արամ Գրիգորի Կարակոզով (հունվարի 3, 1968, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավիացիոն և տիեզերական բժշկագիտության բնագավառի գիտնական։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր։ Բժշկական ծառայության գնդապետ։
Արամ Կարակոզով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1968 (56 տարեկան) Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2002) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գրիգոր Արամի Կարակոզովի որդին։
Կենսագրություն խմբագրել
Արամ Կարակոզովը ծնվել է 1968 թվականի հունվարի 3-ին Կիրովաբադ (Գանձակ) քաղաքում։ 1991 թվականին ավարտել է ԽՍՀՄ Կիրովի ռազմաօդային ուժերի ռազմաբժշկական ակադեմիան (օդուժի համար բժիշկների պատրաստման ֆակուլտետ)։ 1999 թվականից աշխատել է Ներքին բժշկության և գաստրոէնտերոլոգիայի կանխարգելման բաժնում, Մոսկվայում աշխատում է որպես թերապևտ[1][2][3]։
Ուսումնասիրել է օդային թռիչքների գործոնների ազդեցությունը օդաչուների սիրտանոթային համակարգի վրա, բացահայտել զարկերակային գերճնշման սկզբնական ձևերի ընթացքի առանձնահատկությունները թռիչքային անձնակազմի վրա։ Առաջինն է օգտագործել զարկերակային ճնշման ստատոէրգոմետրիայի և համակարգված վերահսկման զուգակցված եղանակը, մշակել սիրտանոթային համակարգի հիվանդությամբ տառապող օդաչուների ֆունկցիոնալ վիճակի ախտորոշման եղանակ։ Մասնակցել է տիեզերքից վերադարձող տիեզերագնացների բժշկական սպասարկմանը։ Հեղինակ է մենագրությունների և ուսումնամեթոդական ձեռնարկների։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Каракозов Арам Григорьевич». www.msmsu.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «ЛРКЦ - Врач приемного отделения - Каракозов Арам Григорьевич». lrkc.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)