Արամ Գազարյան

հայ շախմատիստ

Արամ Վլադիմիրի Գազարյան (ռուս.՝ Арам Владимирович Газарян, ապրիլի 11, 1983(1983-04-11), Եսենտուկի, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի հայ շախմատիստ, մարզիչ և մրցավար, գրոսմայստեր (2002)։ 2006 թվականից Ստավրոպոլի երկրամասի շախմատի ֆեդերացիայի նախագահն է[1]։

Արամ Վլադիմիրի Գազարյան
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 11, 1983(1983-04-11) (41 տարեկան)
ԾննդավայրԵսենտուկի
ԿոչումԳրոսմայստեր (2002)
Միջազգային վարպետ (1998)
Առավելագույն վարկանիշ2532 (հուլիս 2002)
Ներկայիս վարկանիշ2513
ՖԻԴԵ համար4127854
365chessAram_Gazarian
Chesstempo համար70722
ICCF համար70722

Կենսագրություն խմբագրել

Արամ Գազարյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Եսենտուկի քաղաքում։ Քաղաքի «Վերտիկալ» շախմատային դպրոցի սան է[2]։

15 տարեկանում դարձել է մինչև 18 տարեկանների Ռուսաստանի չեմպիոն՝ առավելության հասնելով Ալեքսեյ Ելիսեևի, Դմիտրի Իսակովի, Դմիտրի Կոկարևի, Սերգեյ Էրենբուրգի, Օլեգ Զուդովի, Ալեքսանդր Ալեքսեևի և Անդրեյ Դևյատկինի նկատմամբ և ոչ-ոքի խաղալով Ալեքսեյ Բելովի ու Վլադիմիր Կոսիրևի հետ։

1990-ական թվականներին Գազարյանը համարվում էր Ռուսաստանի ամենահեռանկարային շախմատիստներից մեկը՝ լինելով, փաստորեն, ինքնուս։ Այնուամենայնիվ, երիտասարդ Արամը շախմատային մեծ տաղանդով և առավելությունն իրացնելու բարձր տեխնիկայով խաղացող էր։ Նրա մասնակցությամբ Ռուսաստանի պատանեկան առաջին առաջնություններն անցնում էին Ալեքսանդր Գրիշչուկի և Դմիտրի Բացանինի հետ մրցակցությամբ։ 15 տարեկանում նա 9 հնարավորից 8 միավորով հաղթեց մինչև 18 տարեկանների առաջնությունում։ Այն ժամանակ դա նշանակալի իրադարձություն էր, որին անդրադարձավ շախմատային մամուլը։ 1998 թվականի աշխարհի առաջնությանը Գազարյանը մասնակցում էր որպես հաղթողի հավակնորդներից մեկը։ Նրա անհատական գործակիցը 2470 էր, ինչն այն ժամանակների համար շատ բարձր ցուցանիշ էր։ Արամն առաջնությունը սկսում է շատ հաջող՝ 6 հնարավորից վաստակելով 5 միավոր, սակայն հիմնական մրցակցից՝ ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկից կրած պարտությունից հետո չի կարողանում կենտրոնանալ և առաջնությունն ավարտում է համեստ 6 միավորով (11-ից)։ Այդ անհաջողությունը և իր տարիքային խմբի Ռուսաստանի առաջնությունում վատ ելույթը հանգեցնում են նրան, որ Արամը դադարեցնում է մասնակցությունը պատանեկան մրցաշարերին։

Արդեն գրոսմայստերի կոչում ստացած 2532 վարկանիշով Գազարյանը բաց է թողնում 2001 և 2002 թվականների մինչև 20 տարեկանների երկրի առաջնությունները։ Ստավրոպոլի երկրամասի շախմատային ղեկավարությունը, իր լավագույն խաղացողին շարք վերադարձնելու նպատակով դիմում է համարձակ քայլի և 2003 թվականին հրավիրում է Եսենտուկիում կայանալիք երկրի երիտասարդական գլխավոր մրցաշարին։ Արամը լավ է մեկնարկում և 4 միավորով (5-ից) միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Սակայն հետագայում չի դիմանում լարվածությանը և զիջում է դիրքերը։ Ավելի ուշ Արամը խոստովանում է, որ իր ապագան չէր տեսնում շախմատում. չէ՞ որ 1998 թվականին ինքը լավագույյներից մեկն էր, վարկանիշն էլ Գրիշչուկի վարկանիշին մոտ էր։ Իսկ լինել շարքային գրոսմայստեր և մասնակցել միջին կարգի շվեյցարական մրցակարգով մրցաշարերի նա չէր ցանկանում։ Վերջին անգամ մրցաշարի մասնակցել է 2011 թվականի հունիսին։

Թողնելով գործնական խաղը՝ Արամը, սակայն, վերջնականապես չհեռացավ շախմատից։ Նա երկար ժամանակ պարապում էր երախաների հետ, իսկ 2006 թվականին դարձավ Ստավրոպոլի երկրամասի շախմատի ֆեդերացիայի նախագահը[3]։

Արամ Գազարյանը ծավալում է նաև մրցավարական գործունեություն։ Նա եղել է մի շարք մրցաշարերի գլխավոր մրցավար[4]։

Մարզական արդյունքներ խմբագրել

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
1996 Ուֆա Ռուսաստանի առաջնություն (մինչև 14 տարեկաններ) 5 1 2 5 9-ից 3—9[5]
1997 Կազան Ռուսաստանի առաջնություն (մինչև 16 տարեկաններ) 5 2 2 6 9-ից 6—11[6]
1998 Կոլոնտաևո Ռուսաստանի առաջնություն (մինչև 18 տարեկաններ) 7 2 0 8 9-ից 1
1998 Օրոպեսա դել Մար Աշխարհի առաջնություն (մինչև 18 տարեկաններ) 4 4 3 6 11-ից 21—22[7]
2003 Եսենտուկի Ռուսաստանի առաջնություն (մինչև 20 տարեկաններ) 3 5 3 5½ 11-ից 17—21[8]

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1996 2310 2310 2310
1997 2320 2345 2345 2320
1998 2325 2470 2470 2325
1999 2488 2488 2488 2488
2000 2509 2502 2502 2509 2502
2001 2489 2489 2489 2500 2500 2489
2002 2500 2496 2532 2532 2532 2496
2003 2532 2532 2516 2516 2532 2516
2004 2516 2516 2516 2517 2517 2516
2005 2517 2517 2517 2517 2517 2517
2006 2517 2517 2517 2517 2517 2517
2007 2517 2517 2517 2517 2517 2517
2008 2517 2517 2517 2517 2517 2517
2009 2517 2517 2517 2517 2517 2517 2517
2010 2517 2517 2517 2517 2517 2517 2517 2517
2011 2517 2517 2517 2513 2513 2513 2517 2513
2012 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2013 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2014 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2015 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2016 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2017 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2018 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2019 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2020 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513 2513
2021 2513 2513 2513 2513 2513
2022 2513 2513 2513


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ավարտվեց երկրամասի շախմատի ֆեդերացիայի նիստը
  2. Պատմություն և ավանդութներ
  3. Էլբրուսի և Բեշտաուի հովանու ներքո
  4. Chess Arbiter Records
  5. Վ. Եվելևի, Ե. Ստեպանովի, Ա. Յաշտիլովի, Ա. Պոզդնյակովի, Գ. Թենիկաշվիլու և Օ. Եսաուլկովի հետ
  6. Ս. Էրենբուրգի, Վ. Բաչինի, Վ. Եվելևի, Դ. Ալեքսանդրովի և Ս. Իսբուլատովի հետ
  7. Ե. Պերելշտեյնի հետ
  8. Տ. Կոսինցևայի, Դ. Երաշենկովի, Յ. Դուխինի և Պ. Պուստովի հետ
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել