Արամ Առաքելյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Արամ Արշակի Առաքելյան (1924, Արմավիր, Հայաստան), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1946):

Արամ Առաքելյան
Ծնվել է1924
ԾննդավայրԱրմավիր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Արամ Առաքելյանը ծնվել է 1924 թվականին, Հոկտեմբերյանում։ 1941 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը և Արագածի շրջանի Լեռնապար գյուղի 7-ամյա դպրոցում զբաղվել ուսուցչական գործունեությամբ։ 1942 թվականին զորակոչվել է բանակ, ուսանել Կրասնոդարի գնդացրաականանետային ուսումնարանում։ 1943 թվականին Առաքելյանը դասակի հրամանատար է նշանակվել Հարավ-արևմտյան ռազմաճակատում, 2-րդ գվարդիական դիվիզիայի 72-րդ գվարդիական հրաձգային գնդում։ 1943 թվականին Դոնեցկի մարզի ազատագրման համար մղված մարտերից մեկում Առաքելյանը ծանր վիրավորվել է, որպես պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ, զորացրվել է բանակից[1]։

1944 թվականից կրկին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Աշխատել է Ախուրյանի շրջանի Ղարիբջանյան գյուղի 8-ամյա դպրոցում, 1970 թվականից՝ Հոկտեմբերյան քաղաքի № 4 միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։ ԽՄԿԿ անդամ է 1946 թվականից[1]։

Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Առաքելյանը պարգևատրվել է Կովկասի պաշտպանության համար, Կիևի 1500-ամյակի, ԽՍՀՄ զինված ուշերի 60-ամյակի, Հաղթանակի 30-ամյակի և այլ մեդալներով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կովկասի պաշտպանության համար մեդալ
  • ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի մեդալ
  • Հաղթանակի 30-ամյակի մեդալ
  • Կիևի 1500-ամյակի մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել