Արամ Աչըքպաշյան
Արամ Աչըքպաշյան | |
---|---|
Ծնվել է | 1867 |
Ծննդավայր | Արաբկիր, Թուրքիա |
Մահացել է | հունիսի 15, 1915 |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիդայի |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Կենսագրություն խմբագրել
Արամ Աչըքպաշյան, Կարապետյան Գրիգոր (1867, Արաբկիր, Թուրքիա - հունիսի 15, 1915, Կոստանդնուպոլիս), քաղաքական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման մասնակից։
Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1886 թվականին տեղափոխվել է Կ.Պոլիս։ Մեծն Մուրադի և Հարություն Եանկյուլյանի հետ հիմնել է Հնչակյան կուսակցության Կոստանդնուպոլսի մասնաճյուղը։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից։ 1892-1904 թվականներին գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել այնտեղ պայքարող հայդուկային խմբերի գործունեությունը։ Արամը մեծ դեր է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895) ընթացքում։ Այնուհետև անցել է Եվրոպա։ 1908 թվականի երիտթուրք հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս։
1914 թվականին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվել է։ Դատվել Է իթթիհաթի ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և «քսան կախաղանների» թվում մահապատժի ենթարկվել Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում։
Գրականություն խմբագրել
- Սիրվարդ, Արամ Աչըգպաշեան։ Հերոս Փոքր Հայքի (Կեանքն ու գործունէութիւնը), Փրավիտենս, 1957, 155 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |