Արամեերենը սեմական լեզվաընտանիքի հյուսիսարևմտյան խմբին պատկանող լեզու է։ Կազմում է մերձավոր բարբառների մի ամբողջություն, որոնք երբեմն որակվում են որպես արամեական լեզուներ։ Տարածված է եղել ամբողջ Առաջավոր Ասիայում։ Եղել է միջազգային լեզու։ Այն միջազգային հաղորդակցության լեզու է եղել ընդհուպ մինչև արաբների կողմից Իրանի նվաճումը։ Արամեերենը բնութագրվում է կոկորդային հնչյունների փոքրաքանակությամբ, ներքին թեքման կրավորականի բացակայությամբ, շաղկապների ու կապական մասնիկների լավ զարգացվածությամբ։ Արամեերենի բարբառներից է ասորերենը։

Արամեերեն
Տեսակgenetic unit?
Ենթադասհյուսիսարևմտյան սեմական լեզու
Խոսողների քանակ445 000 մարդ
Գրերի համակարգարամյան գրեր
ԳՕՍՏ 7.75–97аре 052
 Aramaic language Վիքիպահեստում

Արամական լեզուներն այժմ համարվում են վտանգված, քանի որ մի քանի տեսակներ օգտագործվուն են հիմնականում ավագ սերունդների կողմից։

Վաղ արամեերենի արձանագրությունները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարից` դասելով այն ամենահին լեզունների շարքում։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամեերեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 686