Արամայիս Տոնոյան

հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ

Արամայիս Ստեփանի Տոնոյան (ծնված՝ 26 հոկտեմբերի, 1969, Երևան, ՀԽՍՀ), հայ նախկին ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող։

Արամայիս Ստեփանի Տոնոյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1969 (54 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ
Հասակ 182 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1996
1996-1997
1997
1997-1998
1998-1999
2001
{{{2}}} Հայաստան Արարատ
{{{2}}} Հայաստան Փյունիկ
Իրան Իրան Քեշավարզ
Իրան Իրան Սպահան
{{{2}}} Հայաստան Երևան
{{{2}}} Հայաստան Միկա
91 (20)
25 (9)
? (?)
? (?)
16 (6)
1 (0)
Ազգային հավաքական
1992-1997 {{{2}}} Հայաստան 18 (0)
Մարզչական կարիերա
1999
2000
2001
2002
2002-?
2002
{{{2}}} Հայաստան Երևան
{{{2}}} Հայաստան Միկա
{{{2}}} Հայաստան Միկա
{{{2}}} Հայաստան Միկա
{{{2}}} Հայաստան Միկա-2
{{{2}}} Հայաստան Միկա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Արարատում», որտեղ խաղացել է մինչև 1996 թվականը։ Մայրաքաղաքային ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի եռակի գավաթակիր։ Եղել է ակումբի ավագն ու առաջատարը։ «Արարատի» կազմում մասնակցել է եվրոգավաթներին։ ՈւԵՖԱ-ի Գավաթակիրների առաջնության «Արարատ»-«Կատովիցե» խաղում Տոնոյանի հաղթական գոլի շնորհիվ խաղը տեղափոխվեց ավելացված ժամանակ, իսկ տուգանայինների ժամանակ արարատցիները աչքի ընկան վարպետությամբ՝ մրցակցին գերազանցելով մեկ գոլով՝ 5։ 4։

Տոնոյանին է պատկանում մի ինքնատիպ ռեկորդ։ 1993-1998 թթ. Հայաստանի գավաթի եզրափակիչների ժամանակ Տոնոյանը հանդես է եկել որպես թիմի ավագ և առաջին 4 եզրափակիչներում (3-ը «Արարատի» կազմում, 1-ը՝ «Փյունիկի») դարձել է գավաթակիր։

Մարզչական գործունեություն խմբագրել

1999 թվականին Տոնոյանը «Երևանում» հանդիսացել է խաղացող գլխավոր մարզիչը։ Այդ մրցաշրջանի ավարտից հետո ակումբը ցրվում է, իսկ Տոնոյանը տեղափխվում է «Միկա», որտեղ զբաղեցրել է ավագ մարզչի պաշտոնը։ Համապատասխան պաշտոնում աշխատելով մինչև 2002 թվականը` Էդուարդ Մարկարովի հեռանալուց հետո Տոնոյանը առաջնության 5-րդ տուրից գլխավորում է աշտարակյան թիմը։ Այդ պաշտոնն զբաղեցրել է կարճ ժամանակ. 15-րդ տուրից հետո հեռացել է պաշտոնից։ Այդ մրցաշրջանի սկզբում Տոնոյանը գլխավորել է «Միկա-2»-ը։

Նվաճումներ խմբագրել

Որպես խաղացող

Որպես մարզիչ

Արտաքին հղումներ խմբագրել