Արամայիս Սահակյան

հայ հրապարակախոս, երգիծաբան, արձակագիր, բանաստեղծ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արամայիս Ադամի Սահակյան (մայիսի 24, 1936(1936-05-24)[1], Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան - մարտի 14, 2013(2013-03-14)[2], Երևան, Հայաստան[3]), հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս։ Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Արամայիս Սահակյան
Ծնվել էմայիսի 24, 1936(1936-05-24)[1]
ԾննդավայրԱրծվաշեն, Կրասնոսելսկի շրջան
Վախճանվել էմարտի 14, 2013(2013-03-14)[2] (76 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, հրապարակախոս, երգիծաբան, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1960) և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ (1967)
Ժանրերպոեզիա, երգիծանք և հրապարակախոսություն
Ուշագրավ աշխատանքներ«Աստղիկներ» (1958),
«Սիրո հասակ» (1959),
«Մենք միասին ենք» (1964),
«Ապրել և սիրել» (1968),
«Երջանիկ եղեք» (1972),
«Ես սիրում եմ ձեզ» (1975),
«Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986)
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԱվանգարդ, Գարուն, Ոզնի և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն
Պարգևներ
ԱմուսինԱստղիկ Սահակյան
ԶավակներՎահրամ Սահակյան
Արամայիս Սահակյան Վիքիքաղվածքում
Արամայիս Սահակյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թվականին, ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն (նախկին՝ Բաշքենդ) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Սահակյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, «Պիոներ կանչ» թերթում, արժանանալով մրցանակի։ 1959 թվականին «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Հայաստանի գրողների միության մրցանակին։ 1970 թվականին «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակին։

Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), «Զվարճալի հարցազրույցներ» (1985), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986), «Խորհրդավոր խորհրդարան» (1992) և այլն։ 1971 թվականին դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ Ռուսերեն լույս են տեսել «Բարև, բարեկամ» (Մոսկվա, 1971), «Երջանիկ եղեք» (Մոսկվա, 1975), «Երրորդ հանդիպում» (Մոսկվա, 1979) գրքերը։ Սահակյանի խոսքերով գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում՝ կինոնկարների ու թատերական ներկայացումների համար։ 1978 թվականին հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և Սահակյանի ծննդյան 100-ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի նախարարության «Էնդրե Ադիի հիշատակին» մեդալով։

1990 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր։

ԽՍՀՄ փլուզումից հետո Սահակյանը շարունակել է հրատարակել «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Աստղիկներ, Երևան, 1958, 76 էջ։
  • Սիրո հասակ, Երևան, 1959, 156 էջ։
  • Մենք միասին ենք, Երևան, 1964, 132 էջ։
  • Ապրել և սիրել, Երևան, 1968, 188 էջ։
  • Երջանիկ եղեք, Երևան, 1972, 164 էջ։
  • Ես սիրում եմ ձեզ, Երևան, 1975, 236 էջ։
  • Բարի խոսք, Երևան, 1980, 284 էջ[4]։
  • Մարդը մարդով է մարդ (հարցազրույցներ անվանի մարդկանց հետ), Երևան, 1982, 200 էջ։
  • Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1984, 168 էջ։
  • Ո՞ւր եք, տղաներ, Երևան, 1984, 80 էջ։
  • Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1985, 168 էջ։
  • Ես քո զավակն եմ, Հայաստան, Երևան, 1986, 432 էջ։
  • Սիրելի ուսուցիչ, Երևան, 1987, 184 էջ։
  • Բարի ժպիտներ (300 կատակ), Երևան, 1988, 176 էջ։
  • Չքնաղ երազ, Երևան, 1991, 208 էջ[5]։
  • Խորհրդավոր խորհրդարան, Երևան, 1992, 304 էջ[6]։
  • Խաչ և սուր (հերոսապատում – խոհապատում), Երևան, 1995, 112 էջ[7]։
  • 500 կատակ, Հալէպ, 2000, 216 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2004, 200 էջ։
  • Հավատամքս հալածանքիդ ենթարկվեց։ Բանաստեղծություններ։ Դրազարկ, 2004, 195 էջ[8]։
  • Հատընտիր, Երևան, 2016, 120 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  1. Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 174 էջ, տպ. 3000:
  2. Իսաև Եգոր, Հիշողության դատը (պոեմ), Երևան, «Հայաստան», 1966, 121 էջ, տպ. 5000
  3. Միշտակին Յուրի, Երեք պատմվածք Լենինի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 21 էջ, տպ. 20000:
  4. Սիրո և պայքարի երգեր (վիետնամական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1971, 71 էջ, տպ. 3000:
  5. Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը) Երևան, «Հայաստան», 973, 370 էջ, տպ. 3000:
  6. Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն (մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1977, 413 էջ, տպ. 3000:
  7. Օլեյնիկ Բորիս, Կանգնած եմ հողին (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 54 էջ, տպ. 5000
  8. Շեստինսկի Օլեգ, Իմ Հայաստան (ժողովածուի մեջ մտնող 2 պոեմ թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 162 էջ, տպ. 3000
  9. Իսակովսկի Միխայիլ, Կատյուշա, Երևան, «Սովետական գրող», 1980, 80 էջ, տպ. 5000:
  10. Դրաչ Իվան, Դեպի ակունքներ։ Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակը Ռ. Դավոյան), Երևան, «Սովետական գրող», 1981, 79 էջ, տպ. 3000
  11. Ծիածան։ Բանաստեղծությունների ժողովածուն ներառում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (գրքի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ, տպ, 10.000
  12. Խաղաղ Դոնի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 140 էջ, տպ. 10.000
  13. Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 164 էջ, տպ. 5000
  14. Իսաև Եգոր, Հիշողության հեռաստան։ Հիշողության դատը (պոեմներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 168 էջ, տպ. 5000

Մամուլ խմբագրել

  • Աշնան անտառում; Նշանդրեք; «Հեքիաթ այգում չես, սիրելի՛ս, մնում...»; «Մենք բաժանված ենք...»; «Ինքնաթիռն հանկարծ չլռի՞ օդում...» (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1967, № 4, էջ 12-13։

Պարգևներ խմբագրել

  • ՀամԼԿԵՄ մրցանակի դափնեկիր (1970, «Ապրել և սիրել» բանաստեղծությունների գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Հավերժ երիտասարդ» պոեմների համար)[9]։
  • Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011)։

Մեջբերումներ խմբագրել

Նրա ստեղծագործություններից և մտքերից.

  Եթե դու չունես սեփական կարծիք, ուրիշի ձեռքին կդառնաս գործիք։  
 

Ես իմ անուշ Հայաստանի չարենցահամ բառն եմ սիրում,
Եվ Չարենցի մե՜ծ քնարի ազատաձայն լարն եմ սիրում,
Լուսամփոփի պես աղջկան՝ աստվածամոր իր աչքերով,
Եվ գյոզալի էշխից էրված Սայաթ-Նովյան տաղն եմ սիրում։

 
  Անունդ վախով եմ տալիս,

Որպեսզի շուրթերս չայրվեն,
Որպեսզի չմատնեմ ես ինձ,
Որպեսզի անունդ չայրեմ։

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/3qAuMi1
  2. 2,0 2,1 2,2 Poet and satirist Aramais Sahakyan passed away
  3. Մահացել է Արամայիս Սահակյանը
  4. Սահակյան, Արամայիս Ադամի (1980). Բարի խոսք. Սովետական գրող.
  5. Սահակյան, Արամայիս (1991). Չքնաղ երազ։ Բանաստեղծ. Արևիկ.
  6. Սահակյան, Արամայիս (1992 թ․ հունվարի 1). Խորհրդավոր խորհրդարան։ (Երգիծանք և հրապարակախոս.). Պարբերական. ISBN 9785807904621.
  7. Սահակյան, Արամայիս (1995). Խաչ և սուր։ Հերոսապատում-խոհապատում. Պարբերական.
  8. Sahakyan, Aramayis (2004). Հավատամքս հալածանքիդ ենթարկվեց։ Բանաստեղծություններ. Դրազարկ. ISBN 9789993097020.
  9. «Գարուն», 1970, № 7, էջ 2։

Աղբյուրներ խմբագրել

  • Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 469-472
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 136  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Սահակյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամայիս Սահակյան» հոդվածին։