Արամայիս Ալոյան
Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր:
Արամայիս Նիկողոսի Ալոյան (ապրիլի 30, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Արամայիս Ալոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ինժեներ-տեխնիկ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն խմբագրել
- 1979 - 1984 թվականներին սովորել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Տեխնիկ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու։
- 1984 - 1986 թվականներին աշխատել է Երևանի անտառտնտեսության ինժեներ։
- 1986 - 1988 թվականներին եղել է «Տուրիստ» ավտոմոբիլային պահեստի տեխնիկ։
- 1988 - 1992 թվականներին եղել է անտառապետի օգնական Երևանի անտառտնտեսությունում։
- 1990 - 1995 թվականներին՝ Մյասնիկյանի շրջանի խորհրդի պատգամավոր։
- 1992 - 1996 թվականներին եղել է աշխատանքի և պատերազմի վետերանների տան փոխտնօրեն։
- 1996 թվականից՝ ՀՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության հացամթերքների արտադրության և պաշարների կազմակերպման վարչության պետի տեղակալ։
- 1996 - 2000 թվականներին՝ Երևանի Կենսաթոշակային և սոցիալական կենտրոնի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։
- 2000 - 2003 թվականներին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից՝ փոխարինելով Արմենակ Արմենակյանին։ Առողջապահության, սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2000 թվականի դեկտեմբերի 14-ից ՕԵԿ անդամ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արամայիս Ալոյանը ՕԵԿ-ի 8-րդ անդամն է». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Կենսագրություն(հայ.) )