Արազ Արթինյան

հայ կինոռեժիսոր

Արազ Վրեժ-Արմենի Արթինյան (արևմտ.՝ Արազ Արթինեան, հունվարի 12, 1974(1974-01-12), Մոնրեալ), կանադահայ ռեժիսոր[1]։ Նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմերի, որոնք հիմնականում վերաբերում են Մեծ եղեռնին և Հայաստանում կոռուպցիային։ Մասնակցել է Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ստեղծմանը (որպես սցենարիստ, հագուստների, դեկորացիաների հետազոտող[2]), որի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնին։

Արազ Արթինյան
Ծնվել էհունվարի 12, 1974(1974-01-12) (50 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
Քաղաքացիություն Կանադա և  Հայաստան
Մասնագիտությունկինոռեժիսոր

«Ցեղասպանությունն իմ մեջ» (The Genocide in Me) վավերագրական աշխատությունը նրա վերջին ֆիլմն է, որը նա գրել և նկարահանել է։

Ներկայում բնակվում է ԱՄՆ-ում։

Ֆիլմեր խմբագրել

  • 2006 - «Ցեղասպանությունն իմ մեջ» (անգլ.՝ The Genocide in Me)

Ծանոթագրություն խմբագրել

  1. Araz Artinian's "The Genocide" - The Armenian reporter
  2. Հետք.am, «Էս է ապագան, սփյուռքում կամաց-կամաց կորում ենք»(չաշխատող հղում), 2010-05-31։