Արաբելլա Դորման (անգլ.՝ Arabella Dorman, 1975[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի ռազմական նկարիչ և դիմանկարիչ[3][4]։ 2014 թվականին նա ընտրվել է որպես BBC-ի 100 կանանցից մեկը[5]։

Արաբելլա Դորման
անգլ.՝ Arabella Dorman
Ծնվել է1975[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքarabelladorman.com

Կյանք խմբագրել

Դորմանը ծնվել է Լոնդոնում 1975 թվականին։ Սովորել է Լոնդոնի Բայամ շոուի արվեստի դպրոցում և Էդինբուրգի համալսարանում[3]։ Ամուսնացել է ռեժիսոր Դոմինիկ Էլիոտի հետ[3]։

2006 թվականին Դորմանը դարձել է առաջին բրիտանացի ռազմական նկարչուհին, որը գեներալ-լեյտենանտ Ռիչարդ Շիրեֆի հրավերով մեկնել է Իրաքի առաջնագիծ[4]։ Ռիչարդ Շիրրեֆը գնել է նրա աշխատանքներից մեկը[6]։ Իրաքում նա նախ ուղեկցել է Royal Green Jackets-ին Բասրայի պալատում, ապա մեկնել Իրանի սահմանից ոչ հեռու գտնվող անապատ[7]։ 2009-2014 թվականներին նա ուղեկցել է բրիտանական զորքերին Աֆղանստանում։ 2009 թվականին ընդգրկվել է Գիլմենդի Սանգին քաղաքում գտնվող 2-րդ հրաձգային գնդում, չնայած նրան չի թուլատրվել զինվորներին ուղեկցել պարեկային ծառայության մեջ[8], 2010 թվականին ճամփորդել է Աֆղանստանով՝ հաստատվելով Քաբուլում[9]։

2015 և 2016 թվականներին Դորմանը փախստականների հետ աշխատել է Լեսբոսում, Կալեում և Դյունկերկում[10]։ 2015 թվականի դեկտեմբերին ստեղծել է գեղարվեստական ինստալյացիա՝ կախելով նավը, որն օգտագործվում էր փախստականներին Միջերկրական ծովով տեղափոխելու համար, Փիքադիլի փողոցում գտնվող Սուրբ Ջեյմս եկեղեցու տանիքից[11][12]։ Այս ինստալյացիան՝ «Թռիչքը», ցուցադրվում էր մինչև 2016 թվականի փետրվարը և փախստականների փախուստը կապում էր եկեղեցիների տանիքներից նավակներ կախելու հին ավանդույթի հետ[13]։

Դորմանը ցուցադրվել է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Կայսերական ռազմական թանգարանը, Ֆրոստի և Ռիդի պատկերասրահը և La Galleria Pall Mall-ն[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Arabella Dorman
  2. Imperial War Museum: 'Dorman, Arabella (Oral history)'
  3. 3,0 3,1 3,2 Alberge, Dalya (2014 թ․ հոկտեմբերի 19). «An artist in Afghanistan: 'To tell the story, you've got to take risks'». The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 Harrison, David (2009 թ․ մայիսի 2). «War artist Arabella Dorman paints Iraq». The Telegraph. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «Who are the 100 Women 2014?». BBC News. 2014 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Brooks, Richard (2009 թ․ հուլիսի 26). «The new generation of war artists is more interested in capturing the psychology of warfare than the heroics of battle». Sunday Times magazine.
  7. van der Klugt, Melissa (2009 թ․ մայիսի 9). «Charcoal and mortar on the frontlines of Iraq». The Times.
  8. Coghlan, Tom (2009 թ․ դեկտեմբերի 1). «How fast can you do my portrait? What soldiers asked artist before going on patrol». The Times.
  9. van der Klugt, Melissa (2014 թ․ հոկտեմբերի 18). «The art of war in Afghanistan: Arabella Dorman has chronicled a country caught between hope and fear». The Times.
  10. «About Arabella Dorman». Arabella Dorman. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. Jonathan Jones (20 December 2015) «Flight by Arabella Dorman review: relic of a rough crossing illustrates refugee crisis», The Observer. Retrieved 15 December 2016.
  12. Robert Dex (27 January 2016) «Dinghy used to flee Syria will hang over audience at concert for victims of war», The Evening Standard. Retrieved 15 December 2016.
  13. «Flight, St James's Piccadilly: 20 December - 8 February 2016». Arabella Dorman. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «Exhibitions». Arabella Dorman. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.