Ատոմ (ՀՄՄ)

հետևակի մարտական մեքենա

Ատոմ, ծանր անվավոր հետևակի մարտական մեքենայի փորձնական տարբերակ, ռուսական «″Բուրեվեստնիկ″ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ և ֆրանսիական «Renault Trucks Defence» ընկերության համատեղ արտադրանք (մինչև 2014 թվականի սկիզբը)։ Ստեղծվել է ֆրանսիական անվավոր ԲՄՊ (ՀՄՄ) VBSI-ի հիմքի վրա։

Ատոմ
Տեսակտրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել
Ենթատեսակհետևակի մարտական մեքենա
Երկիր Ֆրանսիա
ՍտեղծողԲուրեվեստնիկ
ԱրտադրողՈւրալվագոն գործարան

Նախագծի պատմություն խմբագրել

«Ատոմ»-ի նախօրինակ տարբերակը, կատարելագործված մարտական համակարգով և 57 մմ ավտոմատ հրանոթով, ներկայացվել է 2013 թվականին Նիժնի Տագիլում՝ Russian Expo Arms -2013 ռազմական ցուցահանդեսում[1]։ Ռազմական մոդուլի ԲՄ 57-ի 57-մմ ավտոմատ թնդանոթը համարվել է խորհրդային 57 մմ ավտոմատացված թնդանոթի վերափոխված տարբերակը, որը գործածվել է «Բուրեվեստնիկի» կողմից կատարելագործված Ց-60 զենիթահրետանային կոմպլեքսի կազմում։ Ավելի վաղ այս թնդանոթը նախատեսվել էր ԱՈւ-220Մ մարտական համակարգի կազմում ՊՏ-76Բ տանկի վերափոխման համար։

Մեքենայի կոնցեպտն իր մեջ ներառում է անվավոր ռազմատեխնիկայի դասը. հեռակառավարվող համակարգով 12,7 մմ գնդացրով ծանր զրահավոր փոխադրիչ մեքենա, ծանր անվավոր ԲՄՊ, 57 մմ զենիթահրետանային կոմպլեքս, 120 մմ ինքնագնաց հրանոթ, զրահապատ համալրող-տարհանող մեքենա, հրամանատարաշտաբային մեքենա, ինժեներական և սանիտարական մեքենաներ[1][2]։

2014 թվականի ապրիլի 8-ին շվեդական Volvo ավտոմոբիլային կոնցեռնը սառեցրել է իր ֆրանսիական Renault Trucks Defense դուստր ձեռնարկության համատեղ նախագիծը «Ուրալվագոնզավոդ»-ի հետ։ Համագործակցության հուշագիրը կասեցվել է շվեդական կողմի նախաձեռնությամբ՝ պատճառաբանվելով «անորոշության գործոնով», ինչի վրա ազդեցություն էր ունեցել Ղրիմի հետ կապված քաղաքական վիճակը[3]։

Հետագայում ֆրանսիական կողմը ևս լքեց նախագիծը։ 2016 թվականի ապրիլին «Ուրալվագոնզավոդ»-ի տնօրեն Օլեգ Սիենկոն հայտարարել է, որ «Ատոմ» նախագծի կատարելագործման աշխատանքները շարունակելու համար մասնագետներ են ներգրավվել Արաբական Միացյալ Էմիրություններից և Ղազախստանից[4]։

Նկարագրություն խմբագրել

ԲՄՊ «Ատոմն» ունի դասական կառուցվածք։ Թափքը ամրակուռ է՝ ստեղծված զրահապատ համակարգերից, որոնք պարունակում են կերամիկական տարրեր։ Կարող է հագեցած լինել դինամիկ պաշտպանությամբ և հակակումուլյատիվ կուտակային էկրաններով։ ԲՄՊ-ի հակաարկային դիմադրողականությունը համապատասխանում է 5 STANAG 4569 չափանիշին՝ համաձայն ՆԱՏՕ-ի ստանդարտի։ Թափքի առջևի հատվածի ձախ կողմում տեղադրված են կառավարող, աջ կողմում՝ շարժիչային, միջնամասում՝ մարտական, սնուցող մասում՝ դեսանտային բաժանմունքները։ Անձնակազմը բաղկացած է երեք հոգուց[1][2]։ Մեքենայի ընթացքային մասն իրենից ներկայացնում է ֆրանսիական ԲՄՊ-ի ձևափոխված շասսի 8×8 անվային ֆորմուլայով։ Անվադողերը կարող են շխատել անգամմ ծակվելուց հետո։ Ունի Renault ապրանքանիշի շարժիչ՝ 600 լ/վ հզորությամբ։ Այն տեղակայված է թափքի աեջևի հատվածում։ Մեքենայի վրա տեղադրված է ավտոմատ փոխանցման տուփ և լողունակությունն ապահովող սարքավորում[1][2]։

Մեքենան կարող է համալրվել նաև մասսայական ոչնչացման զենքով, ակտիվ պաշտպանության և լազերային ճառագայթման վերաբերյալ նախազգուշական համակարգերով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Колёсная БМП «АТОМ». Международная выставка вооружений Russia Arms EXPO 2013
  2. 2,0 2,1 2,2 2,3 Концепт тяжелой колесной БМП «Atom» на выставке Russia Arms EXPO 2013 (фоторепортаж)
  3. «Volvo отказалась ставить моторы на российские БМП». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  4. «Проект перспективной тяжёлой БМП «Атом»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել