Ատելության խոսքի դեմ օրենսդրությունը Ֆրանսիայում

Ատելության խոսքի դեմ օրենսդրությունը Ֆրանսիայում ներկայացված է ինչպես քաղաքացիական, այդպես էլ քրեական իրավունքի նորմերով։ Նման իրավակարգավորումները պաշտպանում են անհատներին և սոցիալական խմբերին զրպարտությունից և անպատվելուց՝ որևէ էթնիկ խմբին, երկրին, ռասային, կրոնին, սեռին, սեռական կողմնորոշման պատկանելու կամ չպատկանելու, գենդերային ինքնության կամ ֆիզիկական առանձնահատկություններ ունենալու կամ չունենալու հողի վրա՝ լինի այդ խոսքը փաստարկված կամ երևակայական։ Այդ օրենսդրությունը արգելում է որևէ մեկի նկատմամբ խտրականություն հրահրելուն, հոգեբանական կամ ֆիզիկական վնաս պատճառելուն ուղղված հաղորդակցության ցանկացած տեսակ՝ որևէ էթնիկ խմբին, երկրին, ռասային, կրոնին, սեռին, սեռական կողմնորոշման պատկանելու կամ չպատկանելու, գենդերային ինքնության կամ ֆիզիկական առանձնահատկություններ ունենալու կամ չունենալու հողի վրա՝ լինի այդ խոսքը փաստարկված կամ երևակայական։

Ընտրյալ գործեր խմբագրել

1984 թվականի առաջին ատյանի դատարանը արգելել է Ժակ Ռիշարի Ավե Մարիա (en) ֆիլմը գովազդող պաստառ։ Պաստառին պատկերված էր միայն իրանի հատվածում ծածկված երիտասարդ մի կին, որի ձեռքերը և ոտքերը կապված էին խաչին[1]։ Որոշումը չի բողոքարկվել։

1985 թվականին երեք կազմակերպություններ դիմել են Փարիզի դատարան՝ պահանջելով արգելել Ժան Լյուկ Գոդարի Ողջունում եմ քեզ, Մարիա (en) ֆիլմը։ Ֆիլմում Մարիամի և Հովսեփի աստվածաշնչյան պատումը ներկայացվել է ժամանակակից դրությամբ։ Կազմակերպությունները հայտարարել են, որ ֆիլմը վիրավորում էր իրենք կրոնը։ Դատարանը հրաժարվել է արգելել ֆիլմը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Janssen, Esther (2009). «Limits to expression on religion in France» (PDF). Agama & Religiusitas di Eropa, Journal of European Studies, Volume V - nr. 1, 2009, p. 22-45. Produced in cooperation between the University of Indonesia and the Delegation of the European Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.