Ատապուերկա լեռներ (իսպ.՝ Sierra de Atapuerca) հնագիտական պեղումների վայր Բուրգոս քաղաքի շրջանում (Իսպանիա), որը համարվում է՝ այդ շրջանում հնէաբանական և հնագիտական գտածոների հայտնաբերման արդյունքում հատուկ նշանակության մշակութային օբյեկտ և համաշխարհային ժառանգություն, որը լույս են սփռում մարդու էվոլուցիայի վրա։

Հիմնական գտածոներ խմբագրել

XIX դարի երկրորդ կեսին կատարվել են որոշ հայտնաբերումներ, որոնք մատնանշել են այս տարածքի հնագիտական նշանակությունը։ Սակայն միայն XX դարի վերջին քառորդում սկսվեցին խորը և համակարգված ուսումնասիրություններ, որոնք ապացուցեցին, որ Ատապուերկայում հնագետները հայտնաբերել են Եվրոպայում մարդկային ցեղի էվոլյուցիայի ամենակարևոր վկայությունները։ Այստեղ արդեն հայտնաբերվել և ուսումնասիրվել են ներքին պլեյստոցեն շրջանի ավելի քան մեկ միլիոն տարեկան մնացորդներ, ֆլորայի և ֆաունայի վկայություններ նշված ժամանակաշրջանից մինչև հոլոցեն։

Այս հնագիտական համալիրը 2000 թվականին ստացավ «Մարդասիրական ժառանգություն» կարգավիճակը, իսկ 1997 թվականին Աստուրիայի արքայազնի մրցանակը`գիտության և տեխնոլոգիայի բնագավառում։ Գտածոները լավ պահպանված են։ Քարե գործիքները պատկանում են տեխնոլոգիական էվոլյուցիայի բոլոր փուլերին։ Համալիրի տարածքում հայտնաբերվել են քարանձավային արջի մնացորդներ, որը կոչվում է Ursus dolinensis։ Սակայն ամենակարևոր գտածոները մարդանման կապիկների մնացորդներն են։ Դրանք շատ են և գտնվում են մի քանի շերտերի մեջ։ Դրանցից են Եվրոպայի ամենահին մարդու ոսկորները Homo antecessor, ինչպես նաև Homo sapiens և Homo heidelbergensis։

Պատմություն խմբագրել

1868 թվականին հրատարակվում է մանրամասն նկարագրությունը Մեծ քարանձավի, որն առաջին անգամ նշում է այն, ինչն այժմ կոչվում է «Ոսկրերի քարանձավ» (Sima de los Huesos)։ Սակայն այս տարածքը հայտնի դարձնող հիմնական արդյունքները կապված են այստեղ կառուցված երկաթագծի հետ։ 1896 թվականին Սիերա դե լա Դեմանդայի երկաթգծի կառուցման թույլտվություն է տրվել, որտեղ ստանում էին հանքաքար և ածուխ։ Դրանք տարվում էին Բիսկայա, որտեղ կային վերամշակող գործարաններ։ The Sierra Company Limited-ը պետք է անցկացներ նեղ մետաղյա երկաթուղային գիծ՝ ժայռերի մեջ ակոս փորելով։ Ակոսը անցնում էր կարստային քարանձավներով՝ բացահայտելով բազմաթիվ պալեոնթոլոգիական մնացորդներ։ Աշխատանքն ավարտվել է 1901 թվականին։ Այնուամենայնիվ, ճանապարհը թվում էր ոչ եկամտաբեր է և 1910 թվականին դադարել է գործել։ 1950 թվականին ակոսը, որ ստեղծված էր երկաթգծի համար, բացասական ազդեցություն ունեցավ հնագիտական կոմպլեքսի ստեղծման վրա։

 
Cráneo nº5 de la Sima de los Huesos (Atapuerca), hasta ahora el cráneo pre-neandertal más completo hallado en el mundo. Antigüedad: unos 300.000 años

2013 թվականի վերջում հայտարարվեց, որ Հայդելբերգյան մարդու ԴՆԹ-ի անալիզները, որ բերված էին իսպանական Սիմա դե լոս Ուեսոս քարայրից, ստացված են 400 հազար տարեկան ազդոսկրից։ Դրանք ցույց տվեցին, որ նման են դենիսյան մարդու միտոքնդրիական ԴՆԹ-ին (չնայած նրան, որ աճյունը Սիմա դե լոս Ուեսոսից էր, մոտ էր նեանդերթալցիներին)[1]։ Դենիսյան ժողովրդի և իսպանական Սիմա դե լոս Ուեսոս քարայրի ժողովրդի ծագումնաբանությունը միտոքոնդրիալ ԴՆԹ-ի գնահատվում է 700 հազար տարի առաջ[2][3]։ Այնուամենայնիվ, 2015 թվականին Սիմա դե լոս Ուեսոսի քարայրում երեք օրինակների միջուկային ԴՆԹ-ն ուսումնասիրելիս պարզվեց, որ նրանք արդեն գտնվում էին դեպի նեանդերթալյաններին տանող ուղու վրա[4][5]։ Միջուկային ԴՆԹ-ի ուսումնասիրության արդյունքների համաձայն դենիսյան ժողովրդի և նեանդերթալյաններին Սիմա-դե-լոս-Ուեսոս մարդկանց ճյուղի էվոլյուցիոն բաժանումը տեղի է ունեցել մոտավորապես 500 հազար տարի առաջ (ավելի վաղ 430 հազար տարի առաջ)[6]։

Առաջին արշավանքներ խմբագրել

  • 1964 թվականին պրոֆեսոր Ֆրանսիսկո Խորդա Սերդան սկսեց առաջին պեղումները։ Ութ տարի անց մի խումբ սպելեոլոգներ պեղումներ կատարեցին, որտեղ հայտնաբերվեցին հուղարկավորման ծեսերի և բրոնզե դարաշրջանի որմնանկարներ։
  • 1973 թվականին հնագիտական ուսումնասիրությունները շարունակվեցին և շարունակվում են մինչ մեր օրեր։
  • 1997 թվականին կատարվել են կարևոր հայտնագործություններ, որոնք թույլ են տալիս նկարագրել նոր հոմինիդ տեսակ` Homo antecessor:
  • Մեկ այլ սենսացիոն հայտնաբերում էր նաև լավ պահպանված լսողական ոսկորներ՝ ասպանդակիկ և զնդան, որոնք թույլ տվեցին գիտնականներին եզրակացնել, որ թե՛ հակասեմենտրոնը, թե՛ Հեյդելբերգի մարդը կարող է ընկալել այն հաճախականությունը, որով հաղորդակցությունը կատարվում է խոսակցական խոսքի միջոցով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baffling 400,000-Year-Old Clue to Human Origins
  2. A mitochondrial genome sequence of a hominin from Sima de los Huesos. Nature 505, 403–406 (16 January 2014).
  3. Генетики прочитали самую древнюю ДНК человека возрастом 400 тыс. лет — Газета. Ru, 05.12.2013.
  4. «Nuclear DNA sequences from the hominin remains of Sima de los Huesos, Atapuerca, Spain // 5TH ANNUAL MEETING OF THE European Society for the study of Human Evolution, 10 – 12 SEPTEMBER 2015. LONDON/UK: Nuclear DNA sequences from the hominin» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Древние жители Европы, обладавшие значительным генетическим наследием денисовцев, оказались ранними неандертальцами
  6. Учёные: предки людей и неандертальцев разделились неожиданно рано, 18.09.2015
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատապուերկա լեռներ» հոդվածին։