Ատան

Կիլիկիայի սիր և պայլ, իշխան

Սիր Ատան (անգլ.՝ Adam of Gastin, ֆր.՝ Adam de Gastone, Senescalcus[2], - 1220, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի պայլ (1214-1220[1]/1221) և Կիլիկիայի սենեսկալ (1210-1219)[1], Բաղրասի և Մանիոնի իշխան (պարոն և տէր Պաղրասայ[3]):

Ատան (Արծրունի)
Սիր Ատան
Դրոշ
Դրոշ
Կիլիկիայի Սենեսկալ
1210 - 1220[1]
Դրոշ
Դրոշ
Կիլիկիայի Պայլ
1214 - 1220[1]/1221
Հաջորդող Կոստանդին պայլ
Բաղրասի իշխան
1191 - 1221
Մանիոնի իշխան
1219 - 1221
 
Մասնագիտություն՝ գահի խնամակալ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Վախճանի օր 1220
Վախճանի վայր Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Դինաստիա Արծրունիներ
Քաղաքացիություն  Կիլիկիայի Հայկական Իշխանություն և  Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Զավակներ Կիռ Վարդ

Սերվում էր Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորի որդի Ատոմից[4]։

Գործունեություն խմբագրել

Ատանը դավանությամբ եղել է հունադավան (հոռոմ)։ 1199 թվականին ներկա է գտնվել Լևոն Բ-ի թագադրության հանդեսին[3]։ Լևոն Բ արքայի արքունիքում վարել է Կիլիկիայի սենեսկալի (1210-1219)[1] գործակալությունը[5]։ 1219 թվականին Կոստանդին պայլի հետ միասին նշանակվել է Լևոն Բ-ի դստեր՝ Զաբելի խնամակալ։ Հետագայում խարդախությամբ ցանկացել է խլել գահը, բայց մի քանի օր հետո սպանվել է Սիս քաղաքում, Հաշիշինների ձեռքով։

Հիշատակություն խմբագրել

Սկզբնաղբյուրներում Բաղրասի (Պաղրաս) տեր Ատանը հիշատակվում է նաև Սիր Ատան, Սիր Ադան կամ Ադամ անվանաձևերով։ Միքայել Ասորին նրան հույն է համարում՝ «Սիր Ատանն, որ էր ազգաւ Հոռոմ»[6]։ Կիրակոս Գանձակեցին գրում է՝ «սիր Ատանն, որ էր հոռոմ դաւանութեամբ»[7]։

Տիրույթները խմբագրել

Ատանը ընդարձակ կալվածքներ է ունեցել Կիլիկիայում[8]։ Եղել Լևոն Բ-ի ավատական իշխաններից մեկը[8]։ Սմբատ Սպարապետը Սիր Ատանի բուն տիրույթը համարում էր Արևմտյան (Քարուտ) Կիլիկիայի ծովափնյա լայնատարած այն գավառը, որը հայտնի էր «աշխարհ Սիրատնայ» անվանումով․

«զմեծ իշխանն Սիրատան, որ էր տէր բազում բերդից և գաւառաց, ի Սելեւկիոյ մինչեւ մերձ ի Կալօնօրօս, որ անուամբ նորա կոչի մինչեւ ցայսօր՝ աշխարհ Սիրատնայ։»[5]

Գրիգոր Բար-Հեբրեոս պատմիչը նրա լայնածավալ տիրույթների մասին գրում է․

«Սիր Ադան պայլ (Sira Dan Pali)` ծովափնյա բերդերի տեր։»[9]

Ատան իշխանը Լևոն Բ արքայի շնորհած առևտրական և հողակալվածքային արտոնագրերում բազմաթիվ անգամ ստորագրել է «Ադամ Գաստոնի տեր»՝ ավելացնելով արքունիքում վարած սենեսկալի իր պաշտոնը (Adam de Gastone, Senescalcus)[10]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
  2. * «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․
  3. 3,0 3,1 «Տարեգիրք Սմբատայ Սպարապետի», ծանոթ․՝ Կարապետ Շահնազարյանի, Փարիզ, 1859, էջ 111
  4. «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 313-315․
  5. 5,0 5,1 «Սմբատայ սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956, էջ 222․
  6. «Ժամանակագրութիւն», Միխայել Ասորի, Երուսաղեմ, 1871, էջ 515․
  7. «Պատմութիւն Հայոց», Կիրակոս Գանձակեցի, Երևան, 1961, էջ 187․
  8. 8,0 8,1 «Հայապատում՝ Պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Բ, էջ 460
  9. «The Chronography of Gregory ABu'l Faraj», Էջ 376․
  10. * «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․

Աղբյուրներ խմբագրել