Ատամնաշար (ճարտարապետության մեջ)՚

  • ամրոցների պարիսպների և աշտարակների վերնամասը պսակող ելուստների («ատամների») կարգը։ Ունեցել է ռազմավարական կարևորություն, ստեղծել հարմար բացվածքներ անհատական և խմբային պաշտպանության համար։ Ատամնաշարը միաժամանակ դիտվել է որպես գեղարվեստական տարր, և տարբեր ժամանակաշրջաններում փոփոխվել են նրա արտաքին ձևերը։
Ատամնաշար
Տեսակnonbuilding structure?
Մասն էrampart?, ֆորտիֆիկացիա, battlement? և battlement?

Հնագույն օրինակներ խմբագրել

Ատամնաշարի հնագույն օրինակները Հայաստանում հայտնի են ուրարտական ամրոցների փղոսկրյա մակետներից, որտեղ ուրարտական քանդակագործը դրանք պատկերել է աստիճանավոր եռանկյունիների ձևով։ Միջնադարյան ճարտարապետության մեջ առավել տարածված էր խորանարդաձև ելուստը (Դվին, Կարս, Մաղասբերդ, Օձաբերդ և այլն)։

Ձևերի տարբերակներ խմբագրել

Ատամնաշարի ձևերի տարբերակներն առանձնապես հարուստ են եվրոպական ճարտարապետության մեջ, որտեղ հանդիպում են եռածայր (Ավիլա, Իսպանիայում), սրածայր (Տրավանկա, Պորտուգալիայում), երկլանջ (Տոմար, Պորտուգալիայում), երկծայր (Վերոնա, Պյաչենցա, Ֆերրարա՝ Իտալիայում, Մոսկվայի Կրեմլը

  • Ճարտարապետական զարդատեսակ.

Կիրառում խմբագրել

Օգտագործվում է գերազանցապես քիվը զարդարելու համար։ Ծագումով կապված է հին հունական ճարտարապետության հետ. հոնիական և կորնթական օրդերներում գոտևորում Է ամբողջ շինությունը։ Ատամնաշարի տարածումը Արևելքում կապված էր հելլենիզմի հետ։ Հայաստանում ատամնաշարով զարդարված հելլենիստական հուշարձաններից է Գառնիի տաճարը։

4-րդ-6-րդ դարերի հուշարձաններում ատամնաշարի հանդիպում է խորանարդաձև (Ջրվեժի եկեղեցի, Երերույք) և կամարակապ (Մաստարայի Սուրբ Հովհաննես և Օձունի եկեղեցիներ)։ Կան նաև զարդաքանդակված (Պեմզաշենի գյուղամիջի եկեղեցի), երկշարք (Թարգմանչաց վանք) և եռաշարք՝ շախմատաձև դասավորությամբ (Թալինի փոքր եկեղեցի, Արամուսի եկեղեցի) ելուստներով ատամնաշարեր։

Ատամնաշար վերևում՝ Կարսի ամրոցի պարսպի ատամնաշարը։ Ներքևում՝ Թալինի փոքր եկեղեցու (7-րդ դար) քիվերի ատամնաշարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 652