Ավտոնոե (հուն․՝ Ἀυτονόη), Յուպիտերի բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2001 թվականին, սկզբում ստանալով S/2001 J 1 ժամանակավոր անվանումը[2][3][4]։


Ավտոնոե
(Յուպիտեր XXVIII)
Autonoe
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է10 դեկտեմբեր 2001 թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,0[1]
Հեռավորությունը Յուպիտեր24 264 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,369
Սիդերիկ պարբերություն772,168 օր
Թեքվածություն151° (խավարածրի հարթության նկատմամբ)
150° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2 կմ (ենթադրված)
Զանգված~9,0×1013 կգ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Մեգակլիտեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 264 միլիոն կմ հեռավորության վրա, 772,168 օրվա ընթացքում[2][3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 151° խավարածրի հարթության նկատմամբ (150° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,369 է[2][3]։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականի օգոստոսին, այն անվանվել է Հունական դիցաբանության աստված Զևսի (Յուպիտերի հունական տարբերակը) սիրուհի Ավտոնոեյի անունով[5]։

Ավտոնոեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել