Ավտոախտահանիչ կայանք, շինությունների և տարածքի (անասնաբուծական ֆերմաների, սպանդանոցների, կենդանիների բեռնման և բեռնաթափման կայանների, հացահատիկապահեստարանների, բանջարապահոցների և այլն) ախտահանման և միջատազերծման մեքենա։

Նկարագրություն խմբագրել

Ավտոախտահանիչ կայանքով հնարավոր է ջուր, ախտահանող և այլ հեղուկներ տեղափոխել և լցնել հակատզային ու հակաքոսային գուռերը։ Ցիստեռնը լցնում են հեղուկով, որտեղից այն բեռնատար ավտոմեքենայի (որի շասսիի վրա տեղակայված է կայանքը) շարժիչի ստեղծած վակուումի և ճնշման ազդեցությամբ մղվում է ախտահանվող օբյեկտներ։ Օդը նոսրացնելու նպատակով ցիստեռնը խողովակաշարով միացնում են շարժիչիներ թողման համակարգին։ Ցիստեռնում ճնշում ստեղծելու համար որոշ ավտոախտահանիչ կայանքներում օգտագործում են ճնշակ։ Ջերմամեխանիկական աերոզոլային գեներատորի համար նախատեսված՝ ավտոախտահանիչ կայանքի սարքավորումների համալիրի մեջ մտնող ախտահանիչ լուծույթներն ու աերոզոլային հեղուկը պահվում են ցիստեռնի կողքերին ամրացրած տակառներում։ Թողարկվում են հեղուկաօդաճնշիչ կայանքներ, ախտահանող մեքենաներ և ավտոախտահանիչ կայանքի այլ տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։