Ավստրիայի ֆուտբոլային միություն

Ավստրիայի ֆուտբոլային միություն (գերմաներեն՝ Österreichischer Fußball-Bund), Ֆուտբոլային միությունն ստեղծվել է 1904-ին։ ՖԻՖԱ-ի անդամ 1905-ից։ Խոշորագույն մարզադաշտը «Էռնեստ Հապել» (նախկինում «Պրատեր», Վիեննա)՝ 63.000։

Ավստրիայի ֆուտբոլային միություն
գերմ.՝ Österreichischer Fußball-Bund
Երկիր Ավստրիա
Հիմնվածմարտի 18, 1904
ՇտաբՎիեննա, Ավստրիա
ՖԻՖԱ-ի անդամ1905
ՈՒԵՖԱ-ի անդամ1954
ՆախագահԼեո Ուինդտներ
Հավաքականի մարզիչԴիեթմար Կոնստանտինի
Կայքoefb.at
 Austrian Football Association Վիքիպահեստում

Ազգային հավաքականը (մարզազգեստը՝ սպիտակ մարզաշապիկ, սև վարտիք), 1930-ականներին փայլուն խաղ ցուցադրելով՝ լեգենդային թիմի համբավ ձեռք բերեց եվրոպական ֆուտբոլում։ Նրան անվանում էին «վունդերթիմ» («հրաշք թիմ»), որը կազմալուծվեց 1938-ին, գերմանաֆաշիստական զորքերը զավթեցին Ավստրիան։ Եղել է աշխարհի 1954-ի առաջնության 3-րդ մրցանակակիր, 1936-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Ավստրիական ֆուտբոլին բնորոշ են ուժային պայքարը, արագությունը, գնդակի բազմաքայլ խաղարկումները։

Առաջատար ակումբներն են «Ռապիդը», «Աուստրիան», «Ադմիրան»։

Լավագույն խաղացողներն են Սեստան, Սինդելարը, Բիկան, Բինդերը, Հանապին, Օվցիրկը, Հապելը, Զեմանը, Կոլերը, Հոֆը, Բուցեկը, Պեցեյը, Պրոհազկան, Կրանկլը, Պոլստերը, Հերցոգը և ուրիշներ։ Ֆրանց Բինդերը ընդհանուր առմամբ խփել է 1006 գոլ, որը աշխարհի լավագույն ցուցանիշներից է։

Լավագույն մարզիչներն են Ռապանը և Հապելը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ էջ 11.

Արտաքին հղումներ խմբագրել