Ավետիք Իգնատի Բուռնազյան (ապրիլի 20, 1906(1906-04-20)[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Մասնակցել է խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակմանը, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից մեկն է։ Բուռնազյանը ատոմային բնագավառի բժշկության հիմնադիրներից է, մասնակցել է միջուկային սուզանավերի անձնակազմի,տիեզերական թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման խնդիրների լուծմանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից][3]։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է թիվ 6 կլինիկական հիվանդանոցը, որպես ԽՍՀՄ Առողջապահության նախարարության 3-րդ գլխավոր վարչության առողջապահական համակարգի հիմնական բժշկական հաստատություն։

Ավետիք Բուռնազյան
Ծնվել էապրիլի 20, 1906(1906-04-20)[1][2]
Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 25, 1981(1981-10-25)[2] (75 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
Գործունեության ոլորտբժշկություն և ռադիոլոգիա
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1930)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1935)[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1][2] (1938)
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավետիք Բուռնազյանը ծնվել է 1906 թվականին։ 1924-1928 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան ռազմաբժշկական և Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1935-1940 թվականների եղել է Մոսկվայի մարզային կլինիկայի և Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ռազմասանիտարական ամբիոնի ղեկավարը։ 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնկացել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, իսկ 1939-1940 թվականներին որպես համազորային 10-րդ բանակի սանիտարական վարչության պետ, Խորհրդա-ֆիննական պատերազմում կազմակերպում է բանակի ռազմասանիտարական աշխատանքները և անմիջական մասնակցություն ունենում Մաններհայմի գծի ամրությունների ճեղքմանը և վիրավորվում է մարտերից մեկի ժամանակ։ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի նոյեմբերը եղել է Կալինինյան ճակատի բժշկական ծառայության ղեկավարը[4]։ 1943 թվականի մարտի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1945 թվականի հունիսի 19-ին` գեներալ-լեյտենանտի։ 1945 թվականին եղել է Հեռավորարևելյան ռազմական 1-ին օկրուգի բժշկական վարչության պետը[5]։ 1946 թվականին եղել է ԽՍՀՄ նախարարների Խորհրդի 1-ին գլխավոր բժշկական ծառայության ղեկավարը[6]։ 1956—1981 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալը։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

  • А. И. Бурназян. Основы радиобиологии и радиационной защиты. Лекция. — М.: Б. и., 1977. — 48 с.
  • А. И. Бурназян. Борьба за жизнь раненых и больных на Калининском — 1-м Прибалтийском фронте (1941—1945). — М.: Медицина, 1982. — 304 с.

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Богуненко Н. Н., Пелипенко А. Д., Соснин Г. А. Бурназян Аветик Игнатьевич // Герои атомного проекта. — Саров: Росатом, 2005. — С. 79. — ISBN 5-9515-0005-2

Արտաքին հղումներ խմբագրել

  Аветик Игнатьевич Бурназян «Երկրի հերոսներ» կայքում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 612  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Բուռնազյան» հոդվածին։