Ավետիս Վեմյան

քաղաքական գործիչ

Ավետիս Սարգսի Վեմյան (ձեռնադրված անուն՝ Տեր Գարեգին (1847, Կարին, Օսմանյան կայսրություն - 1895, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՅԴ կուսակցության անդամ։ Եղել է զինագործ, գործել է Մշո դաշտում, Սասունում։ Մասնակցել է «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության ստեղծմանը։ Ազատության համար ամենակարևորը համարել է զենքը և մի առիթով նշել. «տվեք մեր ժողովրդին զենք, վարժեցրեք նրան արյուն թափել և նա կգտնի յուր ճանապարհը»։ Զինագործությամբ զբաղվելու համար բազմիցս բանտարկվել է (1890 թվականին և դրանից հետո), աքսորվել։ Գործունեությունը դյուրացնելու նպատակով ձեռնադրվել է քահանա և վերցրել Տեր Գարեգին անունը, որից հետո շարունակել զենք պատրաստելը։ Կռվել է 1895 թվականի Կարինի ինքնապաշտպանության ժամանակ և պաշտպանել համաքաղաքացիներին։ Զոհվել է մարտում։

Ավետիս Վեմյան
Ծնվել է1847
ԾննդավայրԿարին, Օսմանյան կայսրություն
Մահացել է1895
Մահվան վայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՊաշտպան Հայրենյաց

Գրականություն խմբագրել

  • Կարա-Մելիք, «Զինազործ քահանա, կենսագրություն հայ հեղափոխական կյանքից, Կարնո հիշատակին», Վնն., 1896, էջ 61-96։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։