Ավետիս Գիտանյան (արևմտ․՝ Աւետիս Կիտանեան, արաբ․՝ أواديس كيدانيان‎‎, նոյեմբերի 21, 1966(1966-11-21)[1]), Լիբանանի զբոսաշրջության նախարարության ներկայիս նախարարը[2]։ ՀՅԴ կուսակցության անդամ է։

Ավետիս Գիտանյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1966(1966-11-21) (57 տարեկան)
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԼիբանանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ավետիս Գիտանյանը ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 21-ին։ Միջնակարգ կրթությունն ստացել է Մեսրոպյան Հայկական կաթոլիկ ավագ դպրոցում։ Լիբանանի համալսարանում ստացել է դիպլոմ ֆիզիկայի բնագավառում[1]։

Կյանքը որպես ՀՅԴ անդամ խմբագրել

Նա Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ է և տարբեր դերեր ունի կուսակցության աշխատանքներում։ Նա ընտրվել է որպես ՀՅԴ Զավարյան ուսանողական ասոցիացիայի նախագահ և ներկայացրել է ՀՅԴ կուսակցությունը լիբանանյան կուսակցություններում, ինչպես նաև այլ համաժողովներին։ Նա մասնակցել է կուսակցությունների միջազգային համաժողովներին, որոնք անցկացվել են Ղազախստանում և Կամբոջայում[1]։

1998 թվականին Ավետիս Գիտանյանն առաջին անգամ ընտրվել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ։ 2001 թվականից 2005 թվականը եղել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի վերակացուն։ 2009 թվականից եղել է Վանա ձայնի տնօրենը։ 2015 թվականին եղել է Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչը[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ[3]։

Ծանոթագրություներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Avedis Guidanian's biography in Aztag Daily Newspaper
  2. «Lebanon Ministry of Tourism Website». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Avedis Guidanian's biography on National News Agency of Lebanon