Ավետարան (3602)

Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր

Ավետարան (1655), Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը «Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում» (ձեռագրերի ցանկում) ներկայացված է 3602 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1655 թվականին Տեր Հակոբ Չելեպի և Տեր Հակոբ ավագերեց գրիչների կողմից Կարինում։ Ծաղկող՝ Տեր Հակոբ մահտեսի։ Ստացողները եղել են Մելքոնը և Հակոբը։ Գրված է թղթի վրա, որը ունի 18x12,5 չափս։ Ձեռագիրը կազմված է 366 թերթից։ Գրված է երկսյուն բոլորագրով։ Ունի ավետարանիչ 2, խորան 10, կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Պահպանակը ունի 2 էջ, գրված է՝ մագաղաթի վրա։ Կազմը՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ շերտազարդ մետաքս։ Հիշատակարաններ՝ 168բ, 259բ, 331ա, 365տ (1801, 1703, 1724 թթ.), 1գ, (1897թ.)[2]:

Ավետարան
Տեսակձեռագիր
ԳրիչՏեր Հակոբ Չելեպի
Տեր Հակոբ ավագերեց
ԾաղկողՏեր Հակոբ մահտեսի
ՍտացողՄելքոն
Հակոբ
Տարեթիվ1655
ՎայրԿարին
Թերթեր366
Նյութթուղթ
Չափս18x12,5
Լայնություն12,5 սանտիմետր
Գիրերկսյուն
բոլորագիր
Տող21
Կազմկաշեպատ տախտակ դրոշմազարդ
Պահպանակմագաղաթ 2, վրացերեն
Մանրանկարչությունավետարանիչ 2
խորան 10
կիսախորան
լուսանցազարդ
Պատառիկ պահպանակմագաղաթ 2, վրացերեն
Համար3602[1]
Լեզուհայերեն
ԺողովածուՄատենադարան

Բովանդակություն խմբագրել

  • Ներս. Շնորհալւոյ Մեկնութիւն Ժ խորանաց
  • Հանգիստ Յովհյաննու
  • Յայտնությիւն Յովհաննու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.matenadaran.am/ftp/Hamarot/CucakDzeragracA(hamarot).pdf
  2. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարան, հ. Ա (խմբ. Լ. Խաչիկյան, Ա. Մնացականյան), Երևան, «Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1965, էջ 1048 — 1636 էջ։