«Ավելին, քան ընկեր», բնօրինակ անվանումը՝ «Փոխարինում» (անգլ.՝ The Switch), 2010 թվականի կատագերգություններից է, որտեղ գլխավոր դերում Ջենիֆեր Էնիսթոնն է։

Ավելին, քան ընկեր
անգլ.՝ The Switch
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա
Թվականօգոստոսի 19, 2010[1], նոյեմբերի 11, 2010[2] և հոկտեմբերի 21, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլ Սփեք[4][5][6][…] և Ջոշ Գորդոն
ՊրոդյուսերԲրայան Բել և Ջենիֆեր Անիսթոն
Սցենարի հեղինակԱլլան Լոեբ[7]
ԴերակատարներՋենիֆեր Անիսթոն[8][9][4][…], Ջեյսոն Բեյթման[9][4][10][…], Ջեֆ Գոլդբլյում[4][10][11][…], Պատրիկ Ուիլսոն[9][4][10][…], Ջուլիետ Լևիս[4][10][12][…], Թոդ Լուիսո[10][7], Քերոլայն Դավերնաս[10][7], Քելլի Բարրեթ[10][7], Ուիլ Սվենսոն[10], Սքոթ Էլրոդ[7], Ջեյսոն Ջոնս[7], Բրայս Ռոբինսոն, Բրայս Ռոբինսոն[7], Լիլի Փիլբլադ[7] և Ռեբեկա Նաոմի Ջոնս[7]
ՕպերատորՋես Հոլ
ԵրաժշտությունԱլեքս Վուրման
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունMandate Pictures
Տևողություն101 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ողջ Նյու Յորքում չկային այնպիսի մտերիմ ընկերներ, ինչպիսիք էին նևրոզով տառապող բնակարանային գործակալ Ուոլլին և անկրկնելի Քեսսին։ Սակայն, երբ Քեսսին որոշում է արհեստական բեղմնավորում անել, նա որպես դոնոր ընտրում է ամուսնացած հուսալի և բարետես Ռոլանդին։ Այդ իրադարձությունը մտերիմ ընկերները որոշում են նշել խնջույքով, որտեղ Ուոլլին հարբում է և որոշում Ռոլանդի կենսաբանական նյութը փոխարինել իր իսկ սեփական կենսաբանական նյութով։ Վեց տարի անց Քեսսին վերադառնում է Նյու Յորք վեցամյա որդու՝ Սեբաստիանի հետ, որը Ուոլլիին զարմանալիորեն հիշեցնում է իրեն և այն ամենը, ինչ տեղի է ունեցել այդ չարաբաստիկ գիշերվա ընթացքում։ Այժմ անհաջողակ ընկերը պետք է համոզի Քեսսիին, որ նրանք ավելին են, քան ընկերներ, դառնալ Ռոլանդի «իսկական հայրը» և կարգավորել իր իսկ կյանքը։ Քեսսիի և Ռոլանդի նշանդրեքի ժամանակ Ուոլլին խոստովանում է ամեն ինչ․ սկզբում Քեսսին մերժում է նրան և արգելում է մոտենալ իրեն և որդուն, սակայն հետո փոխում է իր որոշումը և թողնում է նրան շփվել որդու հետ։

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նկարահանումը տեղի է ունեցել 2009 թվականի գարնանը Նյու Յորքում։
  • «The Baster» ֆիլմի բնօրինակը վերնագրվել է «The Switch» - ը։
  • Ջենիֆեր Էնիսթոնը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է։
  • 13 տարեկանից փոքր երեխաներին ֆիլմը դիտելը խորհուրդ չի տրվում։
  • Ավելին, քան ընկեր, որը հիմնված է Պուլիտցերյան մրցանակ ստացած Ջեֆրի Էգենիդեսի պատմության վրա, ով «Կույս ինքնասպանները» եւ «Միջին սեռ» վեպերի հեղինակն է։ Պատմությունը առաջին անգամ հայտնվեց Նյու Յորքի ամսագրերից մեկում և գրավեց սցենարիստ Ալլան Լոէբի («Քսանմեկերրորդը», «Այն, ինչ կորցրել ենք») ուշադրությունը, ով վերջապես սցենար գրեց։
  • Ֆիլմի կարգախոսը ՝ ավելի քիչ քան սիրեկան։
  • Ջենիֆեր Էնիսթոնը ֆիլմի աշխատանքի համար ստացել է 8 մլն դոլար։
  • Նախկինում Ջենիֆեր Էնիսթոնը եւ Ջեյսոն Բիստեմանը նկարահանվել էին «Ամերիկյան ամուսնալուծությունը» ֆիլմում։
  • Ջեֆ Գոլդբլումը նկարահանվել է «Ընկերներ» հեռուստասերիալի դրվագում, որում նկարահանվել է նաև Ջենիֆեր Էնիսթոնը։

Ծանոթագրություններ խմբագրել