Ավգուստ Ֆրիդրիխ Պոտտ
Ավգուստ Ֆրիդրիխ Պոտտ (գերմ.՝ August Friedrich Pott, նոյեմբերի 14, 1802[1][2][3][…], Նետելրեդե, Bad Münder am Deister, Hamelin-Pyrmont, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - հուլիսի 5, 1887[4], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1827)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակցի անդամ (1855)։ Պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիրներից, գիտությունների ստուգաբանության հիմնադիրը։
Ավգուստ Ֆրիդրիխ Պոտտ August Friedrich Pott | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1802[1][2][3][…] Նետելրեդե, Bad Münder am Deister, Hamelin-Pyrmont, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա |
Մահացել է | հուլիսի 5, 1887[4] (84 տարեկան) Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | լեզվաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան և HU Berlin |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5] |
Հայտնի աշակերտներ | Hermann Wilhelm Ebel? |
Պարգևներ | |
August Friedrich Pott Վիքիպահեստում |
Կրթություն խմբագրել
Սովորել է (1821-1925) Գյոթինգենի համալսարանում։ 1838 թվականից Հալլեի համալսարանի պրոֆեսոր ։ «Ստուգաբանական հետազոտություններ հնդգերմանական լեզուների բնագավառում» (հ․ 1-2, 1833-36) աշխատության մեջ, որը հնդեվրոպական լեզուների առաջին ստուգաբանական բառարանն է, հետազոտել է այդ լեզուների բառապաշարը և համեմատական հնչյունաբանությունը։
Զբաղվել է նաև ընդհանուր լեզվաբանության խնդիրներով, հնդեվրոպական դիցաբանության և մշակույթի, հատուկ անունների ուսումնասիրման սկզբունքների մշակման հարցերով, գիր չունեցող և քիչ ուսումնասիրված լեզուների (քրդերեն, գնչուերեն են) հետազոտությամբ։ Պոտտը հայտնաբերել է աֆրիկյան բանտու լեզուները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Biographie (գերմ.) — München BSB, Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 2001.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Ֆրիդրիխ Պոտտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 389)։ |