Ավգուստա (Գերմանիայի կայսրուհի)

Սաքսեն Վայմար Էյզենախի արքայադուստր Ավգուստա կամ Ավգուստա Մարիա Լուիզա Կատարինա (անգլ.՝ Augusta Marie Luise Katharina, սեպտեմբերի 30, 1811(1811-09-30)[1][2][3][…], Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[4] - հունվարի 7, 1890(1890-01-07)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), Պրուսիայի թագուհի և Գերմանիայի առաջին կայսրուհի՝ որպես Գերմանիայի կայսր Վիլհելմ I-ի կին։

Ավգուստա
գերմ.՝ Augusta von Sachsen-Weimar-Eisenach
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր սեպտեմբերի 30, 1811(1811-09-30)[1][2][3][…]
Ծննդավայր Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ[4]
Վախճանի օր հունվարի 7, 1890(1890-01-07)[1][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայր Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
Թաղված mausoleum of Charlottenburg Park
Դինաստիա House of Saxe-Weimar-Eisenach?
Քաղաքացիություն  Պրուսիայի թագավորություն
Ի ծնե անուն գերմ.՝ Augusta Marie Luise Katharina von Sachsen-Weimar-Eisenach
Հայր Carl Friedrich I, Grand Duke of Saxe-Weimar-Eisenach?
Մայր Grand Duchess Maria Pavlovna of Russia?
Ամուսին Վիլհելմ I Հոհենցոլեռն
Զավակներ Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր) և Լուիզա Պրուսիացի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սև արծվի շքանշան և Լուիզայի շքանշան

Վաղ տարիներ խմբագրել

Ավգուստան Սաքս Վեյմար Էյզենախի Մեծ իշխան Չառլզ Ֆրիդրիխի և Մարիա Պավլովնայի (Ռուսաստանի կայսր Պավել I- ի և Սոֆիա Դորոտեա Վյուրտենբերգցու դուստր (1786-1859)) երկրորդ դուստրն էր։

Ի տարբերություն հոր մտավոր սահմանափակ լինելուն, որը մինչև կյանքի վերջը նախընտրում էր հեքիաթներ կարդալ, Վոլֆգանգ Գյոթեն Ավգուստայի մորը՝ Մարիային համարել է «իր ժամանակի լավագույն և ամենանշանավոր կանանցից մեկը»։ Ավգուստան ստացել է բազմակողմանի կրթություն, ներառյալ նկարչության դասեր է վերցրել պալատական նկարիչ Լուիզա Զեյդլերից (Luise Seidler), ինչպես նաև երաժշտության դասեր պալատական խմբավար Յոհան Նեպոմուկ Հումելից (Johann Nepomuk Hummel)։

Հանդիպում Վիլհելմի հետ խմբագրել

Ավգուստան ընդամենը տասնհինգ տարեկան է եղել, երբ 1826 թվականին նա առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ արքայազն Վիլհելմին (Ուիլյամ), ով իրենից ավելի քան տասնչորս տարով մեծ էր։ Վիլհելմ երիտասարդ Ավգուստային «գերազանց անհատականություն» է համարել, բայց պակաս գրավիչ, քան իր ավագ քույրը՝ Մարիան (Princess Marie of Saxe-Weimar-Eisenach, 1808-1877), որի հետ 1827 թվականին ամուսնացել էր Վիլհելմի կրտսեր եղբայրը՝ Չառլզը (Prince Charles of Prussia)[5]: Ամենից առաջ Վիլհելմի հայրն է պնդել է Ավգուստային կնության վերցնել։

Այդ պահին Վիլհելմը սիրահարված էր լեհական արքայադուստր Էլիզա Ռաձիվիլին (Elisa Radziwill)[6], սակայն նրանց ամուսնությունը արքունիքում համարում էին մեզալյանս։ Այն ժամանակ թագաժառանգը Վիլհելմի ավագ եղբայրն էր՝ թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմը (հետագայում՝ թագավոր Ֆրեդերիկ Վիլհելմ IV): Նա և նրա կինը՝ Էլիզաբեթ Լուդովիկան (Elisabeth Ludovika of Bavaria (1801-1873)), երեք տարի ամուսնացած էին և ժառանգներ չունեին։ Չնայած չէր կանխատեսվում, որ նրանք կմնան անզավակ (ինչը, պարզվեց, որ այդպես էր), դատարանը ակնկալում էր, որ Վիլհելմը, որպես գահի ենթադրյալ ժառանգ, պետք է դինաստիկ ամուսնություն կազմեր և հետագա ժառանգներ ունենար։

Ֆրեդերիկ Վիլհելմ III թագավորը (Frederick William III of Prussia, 1770-1840) բարյացակամ էր իր որդու Վիլհելմի և Էլիզայի հարաբերությունների մեջ, բայց Պրուսական արքունիքը պարզեց, որ նրա նախնիները իրենց իշխանական տիտղոսը գնել էին կայսր Մաքսիմիլիան I- ից, և նա այնքան ազնվական չէր համարվում, որ ամուսնանար Պրուսիայի հավանական թագավորի հետ[7]։ Ճակատագրի հեգնանքով, թագաժառանգ արքայադուստր Էլիզաբեթ Լուդովիկան, ով որպես Բավարիայի արքայադուստր համարվել էր համապատասխան կոչում ունեցող, իր նախնիներից էր համարում Լիտվական մեծ իշխանական տոհմից Բոգուսլավ Ռաձիվիլին և Յանուշ Ռաձիվիլին, թեև իգական գծով։

Որոշ պալատականների կողմից առաջարկվեց, որ եթե Էլիզա Ռաձիվիլին որդեգրում է համարժեք դասի մի ընտանիք, ապա արքայազն Վիլհելմի հետ հնարավոր է ամուսնություն։ 1824 թվականին պրուսացիները դիմեցին Ռուսաստանի անզավակ Ալեքսանդր I- ին՝ զ որդեգրելու համար, բայց ռուսական ցարը մերժեց։ Էլիզայի քեռու՝ Պրուսիայի արքայազն Օգոստոսի կողմից երկրորդ որդեգրման ծրագիրը նույնպես ձախողվեց, քանի որ պատասխանատու կոմիտեն կարծում էր, որ որդեգրումը չի փոխում «արյունը»։ Մեկ այլ գործոն էին Մեկլենբուրգյան տոհմի հարաբերությունները՝ Պրուսիայի մահացած թագուհի Լուիզայի ազդեցությունը գերմանական և ռուսական արքունիքներում (նա Էլիզայի հորը չէր սիրում)։

Այսպիսով, 1826 թվականի հունիսին Վիլհելմի հայրը ստիպված էր պահանջել, որ որդին Էլիզայի հետ սպասվող ամուսնությունից հրաժարվի։ Այսպիսով, Վիլհելմն անցկացրեց հաջորդ մի քանի ամիսները փնտրելով ավելի հարմար հարսնացու, բայց չհրաժարվեց Էլիզայի հետ իր հուզական կապերից։ Ի վերջո, Վիլհելմը օգոստոսի 29-ին խնդրեց Ավգուստայի ձեռքը (գրավոր և իր հոր միջամտությամբ)։ Ավգուստան համաձայնվեց և 1828 թվականի հոկտեմբերի 25-ին նրանք նշանվեցին։

Պատմաբան Կարին Ֆոյերսթայն-Պրասերը երկու նշանածների նամակագրության հիման վրա ներկայացրել է Վիլյամի՝ երկու ամուսնությունների տարբերությունները։ Նա իր քույր Շառլոտին, որը Նիկոլայ I-ի կինն էր, Էլիզա Ռաձիվիլին նկատի ունենալով գրել է․ «Կյանքում կարելի է միայն մեկ անգամ սիրել», իսկ Ավգուստայի հետ կապված խոստովանել է, որ «Արքայադուստրը լավն է և խելացի, բայց ես սառն եմ նրա նկատմամբ»։ Ավգուստային դուր էր եկել իր ապագա ամուսինը և հույս ուներ երջանիկ ամուսնության, արդյունքում, դա ներքուստ երջանիկ ամուսնություն էր՝ չնայած արտաքին տպավորությանը։

1829 թվականի հունիսի 11-ին Վիլհելմը ամուսնացավ իր հարսնացուի հետ Շարլոտենբուրգի մատուռում։

Ամուսնական կյանք խմբագրել

Ամուսնության առաջին շաբաթները ներդաշնակ են եղել. Ավգուստան բարեհամբույր ընդունելության էր արժանացել Պրուսիայի թագավորական պալատում, այնուամենայնիվ, Ավգուստան շուտով սկսել է ձանձրանալ Բեռլինի պալատական զինվորական սթափությունից, իսկ պալատական պարտականությունների մեծ մասը (ինչը կարող էր հակազդել այս ձանձրույթին) վերապահվում էր նրա ամուսնու քրոջը՝ թագաժառանգ արքայադուստր Էլիզաբեթին։

Մի նամակում, որը Վիլհելմը գրել է իր քրոջը՝ Շառլոտին, 1818 թվականի հունվարի 22-ին, նա գրել է, որ անհանգստացած է իր կնոջ «կանացիության պակասի» զգացողությունից։ Արքայազն Ֆրիդրիխը (հետագայում Գերմանիայի կայսր Ֆրեդերիկ III) ծնվել է այդ տարվա վերջում՝ 1831 թվականի հոկտեմբերի 18-ին՝ նրանց ամուսնությունից երեք տարի անց, և 1838 թվականի դեկտեմբերի 3-ին՝ նրանց ամուսնությունից յոթ տարի անց ծնվել է Լուիզան։

Ավգուստան քաղաքականության մեջ խմբագրել

 
Պրուսիայի արքայադուստր Ավգուստան 1853 թվականին

Ավգուստային հետաքրքրել է քաղաքականությունը։ Ժամանակի լիբերալ մտածելակերպ ունեցող շատ այլ մարդկանց նման, նա նույնպես հուսով էր, որ գահ կբարձրանա Ֆրեդերիկ Վիլհելմ IV- ի՝ իր ամուսնու եղբայրը, որը համարվում էր բավականաչափ ժամանակակից և ազատամիտ թագավոր։ Այնուամենայնիվ, գահ բարձրանալով նա հրաժարվեց Սահմանադրություն շնորհել Պրուսիային և շատ ավելի պահպանողական կառավարեց, քան սպասվում էր թագաժառանգ եղած տարիներին նրա լիբերալ իդեալներից։ Թագավորի կողմից ստեղծվեց «միացյալ լանդթագ»՝ ի պատասխան 1847 թվականի ոչ բերքառատության և սովի ապստամբություններին։

Արքայազն Վիլհելմը պատասխանատու էր 1848 թվականին Բեռլինի մարտյան հեղափոխության արյունահեղության համար, և թագավորն իր եղբոր խորհրդով, փախավ Լոնդոն, իսկ Ավգուստան և նրանց երկու երեխաները տեղափոխվեցին Պոտսդամ։

Ազատական շրջանակներում լրջորեն քննարկվել է մի գաղափար, որ հնարավոր է, որ թագավորը ստիպված է եղել հրաժարվել գահից, թագաժառանգն էլ կհրաժարվեր գահի իր իրավունքներից, և փոխարենը Ավգուստան իր որդու համար ռեգենտություն կվերցներ։ Քանի որ այդ ժամանակվա նամակներն ու օրագրերը հետագայում ոչնչացրել է Ավգուստան, պարզ չէ՝ արդյոք նա լրջորեն դիտարկել էր այս տարբերակը։

1848 թվականի մայիսին, Գերմանիայի Ազգային ժողովի 800 անդամներ հանդիպել են Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում (Պաուլսկիրխե)՝ քննարկելու գերմանական միավորման հարցը, և հաջորդ ամիս արքայազն Վիլհելմը վերադարձել է Լոնդոնից։ Մեկ տարի անց՝ 1849 թվականին, նա նշանակվել է Ռեյնի նահանգի գլխավոր նահանգապետ, իսկ 1850 թվականի գարնանը նա և Ավգուստան բնակություն են հաստատել Կոբլենցում։

Ֆրանկֆուրտի ազգային ժողովում թագավորը հրաժարվեցլ էր պառլամենտի առաջարկած Գերմանիայի կայսր տիտղոսն ընդունել։ Թագավորի կարծիքով միայն վերստեղծված ընտրական կոլեգիան նման իրավասություն ուներ (նա ակնկալում էր վերականգնել Սրբազան հռոմեական կայսրությունը)[8]։

Կյանքը Կոբլենցում խմբագրել

 
Կայսրուհի Ավգուստայի հուշարձանը Կոբլենցում

Ավգուստան վայելում էր կյանքը Կոբլենցում և այստեղ էր, որ վերջապես կարող էր ապրել պալատական կյանքով, ինչպես սովոր էր Վայմարում իր մանկության տարիներին։ Այդ ընթացքում նրանց որդին՝ Ֆրիդրիխը (հետագայում՝ Ֆրեդերիկ), ոչ հեռու գտնվող Բոննում իրավագիտություն էր ուսումնասիրում՝ այդպիսով լինելով պրուսական առաջին արքայազնը, ով ստանում էր ակադեմիական կրթություն։ Ինչին նպաստում էր նաև Ավգուստան։

Հետագայում Կոբլենց էին գնում լիբերալ շատ ժամանակակիցներ, այդ թվում ՝ պատմաբան Մաքս Դունկերը և իրավունքի պրոֆեսորներ Մորից Ավգուստ ֆոն Բեթման-Հոլլվեգը, Կլեմենս Թեոդոր Պերտեսը և Ալեքսանդր ֆոն Շլայնիցը։ 1848-1849 թվականներին Եվրոպայում եղած հեղափոխությունների ազդեցությամբ Վիլհելմը չափավոր դիրքորոշում էր ցուցաբերում, ինչը չէր ողջունում նրա թագավոր եղբայրը։ Կրոնական ուղղությունների նկատմամբ ընդգծված այդ ժամանակաշրջանում Ավգուստայի կաթոլիկության նկատմամբ հանդուրժողականությունը, ինչն առավելապես դրսևորվել է Կոբլենցում եղած ժամանակահատվածում (և նրա ողջ կյանքի ընթացքում), բողոքական Բեռլինում անընդունելի էին համարում և համարում էին պրուսական բողաքական արքայադստերը անհարիր վարքագիծ։ Բիսմարկը նույնպես անդրադարձել է Ավգուստայի կաթոլիկության նկատմամբ ընդգծված հակմանը, մատնանշելով, որ Կոբլինցում արքայադուստրն իրեն շրջապատել էր կաթոլիկներով և որ «նրան ավելի շատ գրավում էր օտարը, քան այն ինչը հարազատ է, առօրեական»[9]։

1856 թվականին Ավգուստայի և Վիլհելմի միակ դուստրը՝ արքայադուստր Լուիզան (այն ժամանակ 17 տարեկան), ամուսնացել է Բադենի մեծ իշխան Ֆրեդերիկի հետ, իսկ 1858 թվականին նրանց որդին՝ Ֆրեդերիկը, ամուսնացել է արքայադուստր Վիկտորիայի՝ Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի առաջնեկի հետ։ Ավգուստան դա տեսնում էր որպես անձնական հաղթանակ, և հույս ուներ, որ իր նոր հարսի Միացյալ Թագավորության նման ժամանակակից երկրի լիբերալ դաստիարակությունը, մասնավորապես արքայազն Ալբերտի օրոք, Ֆրեդերիկի համար լիբերալ միապետության կհանգեցնի նաև իր երկրում։

Վերադարձ Բեռլին խմբագրել

 
Ադոլֆ ֆոն Մեցելը 1861 թվականին թագադրում է Վիլհելմ I Հոհենցոլեռնին՝ որպես Պրուսիայի թագավոր
 
Վիկտորիա թագուհին Պրուսիայի թագուհու հետ Ֆրոգմոր հաուզի պարտեզում, մոտավորապես 1867 թվական

1858 թվականին Վիլհելմը դարձավ ռեգենտ այն բանից հետո, երբ նրա եղբայրն այլևս չկարողացավ ղեկավարել իր կառավարությունը մի քանի ինսուլտների պատճառով։ Նա և Ավգուստան ուղևորվեցին Բեռլինի արքունիք։

Վիլհելմը շուտով աշխատանքից ազատեց նախկին կառավարությունը, երբ 1861 թվականին իր անզավակ եղբոր մահից հետո հաջորդեց նրան որպես թագավոր Ուլիամ I Պրուսիացի։ Թագադրումը տեղի է ունեցել Լայպցիգի ճակատամարտի տարեդարձի օրը՝ հոկտեմբերի 18-ին, Քյոնիգսբերգի Շլոսկիրխեում․ ինչը 1701 թվականից ի վեր Պրուսիայում թագավորի թագադրման առաջին արարողությունն էր և և 19-րդ դարում գերմանացի թագավորի միակ թագադրումը[10]։

Նա նշանակեց իր լիբերալ նախարարներին, մասնավորապես Կոբլենցի իր արքունիքից, այդ թվում էր Ալեքսանդր ֆոն Շլայնիցը, որը դարձավ Արտաքին գործերի նախարար. Ավգուստ ֆոն Բեթմանը, որը դարձավ մշակույթի նախարար և Կառլ Անտոնը Հոհենցոլերն-Սիգմարինգենից, որը դարձավ Պրուսիայի նախարար—նախագահ։ Պահպանողական հակառակորդները դա համարում էին Ավգուստայի ձեռքի գործը, բայց նրա քաղաքական ազդեցությունը Վիլհելմի վրա բավականին փոքր էր։ Դա ակնհայտ դարձավ մի քանի ամիս անց, երբ նա ցրեց խորհրդարանը, որը չէր ենթարկվում իր կամքին։ Թագավորը Օտտո ֆոն Բիսմարկին նշանակեց Պրուսիայի նոր նախարար-նախագահ (վարչապետ)։ Ավգուստան, որն այժմ թագուհի էր, Բիսմարկին համարում էր իր մահացու թշնամին, և Բիսմարկը նույնպես արհամարհում էր Ավգուստային ամուսնու վրա ունեցած (թեկուզ փոքր) ազդեցության համար։

Ավգուստային հատկապես վախեցնում էր Բիսմարկի արտաքին քաղաքականությունը և Ավստրո-Պրուսական պատերազմի մեկնարկից սկսած նրա գործից։ Միևնույն ժամանակ, նա ավելի ու ավելի հեռացավ թագավորից և Բիսմարկը խորհրդարանում սկսեց բացասական մեկնաբանություններ անել թագուհու մասին. թագուհին արձագանքեց՝ կոպիտ լինելով Բիսմարկի կնոջ՝ Յոհաննայի հետ։

Թագուհին շուտով կրկին սկսեց տառապել մանիակալ դեպրեսիայից և սկսեց հաճախակի ուղևորություններ կատարել Բադեն-Բադեն՝ բուժում փնտրելով։ Այս ժամանակ պրուսական բնակչությունը ուրախանում էր Կյոնիգրացում (Սադովայի ճակատամարտ) տարած հաղթանակով, իսկ պացիֆիստ Ավգուստան սկսեց սգալ զոհվածների և վիրավորների համար։ Ավգուստան օտարացավ նաև իր հարսից՝ Վիկտորյայից, որը, հակառակ սովորույթի, ժառանգեց նախկին թագուհի Էլիզաբեթի զարդերը, որոնք ենթադրվում էր թողնել Ավգուստային։ Ավգուստան լավ հարաբերություններ ուներ միայն թոռան՝ Վիլհելմ II-ի հետ։

Ավգուստան, որն ակնհայտորեն ատում էր պատերազմը, 1864 թվականին հիմնեց Կանանց ազգային ասոցիացիա, որը խնամում էր վիրավոր և հիվանդ զինվորներին։ Բրիտանիա այցելությունների ժամանակ նա հանդպումներ էր ունենում Ֆլորենս Նայթինգեյլի հետ՝ մտքեր փոխանակելով, որի գործունեության շնորհիվ բրիտանական հիվանդանոցներում մահացուցյան դեպքերը զգալիորեն կրճատվեցին։ Ավգուստայի նախաձեռնությունից այսօր գոյություն ունեն հիվանդանոցների մի քանի հիմնադրամներ, այդ թվում՝ Գերմանիայի վիրաբուժական ընկերությունը։ Ավգուստան Կարմիր խաչի շարժման եռանդուն ջատագով էր, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ավգուստայի հիմնադրամը (Augusta Fund) մինչ օրս գոյություն ունի[11][12]։

Գերմանիայի կայսրուհի խմբագրել

Ավստրո-պրուսական պատերազմն ավարտվեց 1866 թվականին, բայց չորս տարի անց, 1870 թվականին սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը․ պատերազմի համար Ավգուստան շարունակում էր պատասխանատու համարել անձամբ Բիսմարկին։ Այնուամենայնիվ, պատերազմի ավարտից հետո Հարավային Գերմանիայի նահանգները միացան Հյուսիսային Գերմանիայի Համադաշնությանը, երկիրը վերանվանվեց Գերմանական կայսրություն (Deutsches Reich), իսկ Դաշնային Նախագահություն (Bundespräsidium) անվանումը՝ Գերմանական կայսր։ Ուիյամը համաձայվեց ընդունել (դա ըստ նրա ստվերում էր Պրուսիայի թագավորի իր կոչումը) այդ տիտղոսը դեկտեմբերի 18 -ին։ 1871 թվականի հունվարի 18 -ին Վերսալի պալատի հայելային դահլիճում Վիլհելմը հռչակվեց Գերմանիայի կայսր։

Այդպիսով Ավգուստան Գերմանիայի կայսրուհին էր, սակայն նրա համար Գերմանական կայսերական թագն անձնական պարտություն էր․ նա ցանկանում էր, որ պրուսական գերակայությունը Գերմանիայում հաջողության հասներ «բարոյական նվաճմամբ», այլ ոչ թե արյունահեղությամբ։ Պատերազմի մասին նրա այդ կարծիքը հաստատվեց 1872 թվականին Պոտսդամում ուսումնական հաստատություն հիմնելով՝ որպես «1870-1871 թվականների պատերազմի արդյունքում գերմանական պատվավոր սպաների, զինվորական պաշտոնյաների, քահանաների և բժիշկների ընչազուրկ դուստրերի կրթության տուն»։

Ավգուստան Բիսմարկի հետ իր տարաձայնություններին վերջ տվեց միայն պատերազմից հետո, քանի որ թվում էր, որ նա միակ հարմար մարդն է, ով աջակցում է իր սիրելի թոռանը՝ Վիլհելմին (Ուիլյամ)։ Այնուամենայնիվ, կրտսեր Վիլհելմը չէր սիրում Բիսմարկին և շուտով ստիպեց նրան հրաժարական տալ իր սեփական կառավարման առաջին մի քանի տարիների ընթացքում։

Ուշ տարիներ խմբագրել

 
Ավգուստա կայսրուհին, 1880-ականներ

Ավգուստան երկար տարիներ տառապել է ռևմատիզմից և 1881 թվականի հունիսին ծանր վնասվածքներ էր ստացել ընկնելուց, ինչը նրան կախվածության մեջ էր դրել հենակներից և անվաբազկաթոռից, բայց դա չէր խանգարում կատարել իր պարտականությունները։

Ավգուստան նաև նորոգեց իր ամուսնական երդումը ամուսնուն 1887 թվականին՝ նրա 90-ամյակին, բայց Վիլհելմը մահացավ մեկ տարի անց, 1888 թվականի մարտի 9-ին։ Նրա որդին, որը ժառանգել էր գահը որպես Ֆրիդրիխ III, կառավարեց 99 օր, մահացավ կոկորդի քաղցկեղից։ Ավգուստան սակայն, տեսավ, որ այդ տարի իր սիրելի թոռը՝ Վիլհելմը դարձավ թագավոր և կայսր։ Սակայն մեկ տարի անց, 1890 թվականի հունվարի 7-ին, 78 տարեկան հասակում, 1889-1890 թվականներին գրիպի համաճարակից մահացավ Ունդեր դեն Լինդենում (Բեռլին)։ Ավգուստային թաղեցին Շլոտտենբուրգի Շլոսպարկ դամբարանադաշտում, ամուսնու կողքին, Շառլոտենբուրգյան պալատի այգում։

Մրցանակներ խմբագրել

  Պրուսիայի թագավորություն[13]
  • Սև արծվի տիկին, օձիքով (Dame of the Black Eagle, with Collar)
  • Լուիզա շքանշանի տիկին, 1-ին դաս (Dame of the Order of Louise, 1st Class)
  Պորտուգալիայի թագավորություն․ Սուրբ Իզաբել թագուհու շքանշանի տիկին (Order of Queen Saint Isabel)[13]
  Ռուսական կայսրություն․ Սուրբ Եկատերինայի Մեծ Խաչ՝ ադամանդներով, (Grand Cross of St. Catherine, in Diamonds) 1811 թվականի դեկտեմբերի 12-ին[14]
  Իսպանիայի թագավորություն․ Թագուհի Մարիա Լուիզայի շքանշանի տիկին (Dame of the Order of Queen Maria Luisa), 1863 թվականի մայիսի 20-ին[15]
  Մեքսիկայի կայսրություն, Սուրբ Չարլզի մեծ խաչ (Grand Cross of St. Charles), 1865 թվականի ապրիլի 10[16]
  Սաքսոնիայի թագավորություն․ Սիդոնիայի շքանշանի տիկին (Order of Sidonia), 1871[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118651102 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Marie von Sachsen-Weimar-Eisenach - Wikipedia-Personensuche». persondata.toolforge.org. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  6. Nottingham Evening Post - Wednesday 8 January 1890
  7. Nottingham Evening Post - Wednesday 08 January 1890
  8. Clark, Christopher M. (2006). Iron kingdom : the rise and downfall of Prussia, 1600-1947. Internet Archive. Cambridge, Mass. : Belknap Press of Harvard University Press. ISBN 978-0-674-02385-7.
  9. «Deutsches Textarchiv – Bismarck, Otto von: Gedanken und Erinnerungen. Bd. 1. Stuttgart, 1898». www.deutschestextarchiv.de. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  10. Museum, Stiftung Deutsches Historisches. «Gerade auf LeMO gesehen: LeMO Biografie». www.dhm.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  11. Dromi, Shai M. (2020). Above the fray: The Red Cross and the making of the humanitarian NGO sector. Chicago: Univ. of Chicago Press. էջեր 95–100. ISBN 9780226680101.
  12. «Special Funds». International Review of the Red Cross (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  13. 13,0 13,1 Staatshandbuch für das Großherzogtum Sachsen / Sachsen-Weimar-Eisenach (1885), "Genealogie" p. 6
  14. Almanach de la cour: pour l'année ... 1817. l'Académie Imp. des Sciences. 1817. էջ 70.
  15. «Real orden de Damas Nobles de la Reina Maria Luisa». Guía Oficial de España (իսպաներեն): 166. 1887. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  16. «Soberanas y princesas condecoradas con la Gran Cruz de San Carlos el 10 de Abril de 1865» (PDF), Diario del Imperio (իսպաներեն), National Digital Newspaper Library of Mexico: 347, Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին
  17. Staatshandbuch für den Freistaat Sachsen: 1873. Heinrich. 1873. էջ 155.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա (Գերմանիայի կայսրուհի)» հոդվածին։