Ավար-անդի-դիդոյական լեզուներ

Ավար-անդի-դիդոյական լեզուներ, իբերո-կովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղի խումբ, ընդգրկում է ավարերենը, անդիական (անդիերեն, բոտլիխերեն, գոդոբերիներեն, ճամալիներեն, բագվալիներեն, տինիներեն, կարատիներեն, ախվախերեն) և դիդոյական լեզուները, որոնք ծագումնաբանորեն ազգակից են և ունեն հնչյունաբանական, ձևաբանական, բառապաշարային որոշակի ընդհանրություններ։ Գիր ունի միայն ավարերենը, որը գրական լեզու է նաև անդի-դիդոյական ժողովուրդների համար։

Բնորոշ հատկանիշներից են՝ հարուստ բաղաձայնական համակարգը (լեզվակային, կողքային, կոկորդային պայթական բաղաձայններ և այլն), անվանական դասեր, հոլովների բազմազանություն, նախադասության էրգատիվ կառուցվածք, բայի դիմային փոփոխության բացակայություն, բայի կերպի թույլ զարգացում և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 607