«Ավագ քույրը» (ռուս.՝ «Старшая сестра»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Գեորգի Նաթանսոնը 1966 թվականին Ալեքսանդր Վոլոդինի «Իմ ավագ քույրը» պիեսի հիման վրա[1]։

Ավագ քույրը
ռուս.՝ Старшая сестра
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Նատանսոն
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներՏատյանա Դորոնինա, Նատալյա Տենյակովա և Միխայիլ Ժարով
ԵրաժշտությունՎլադլեն Չիստյակով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն102 րոպե

Ֆիլմի պրիմիերան կայացել է 1967 թվականի մարտի 6-ին։ Տատյանա Դորոնինայի մասնակցությամբ մելոդրամաների եռերգության առաջին էկրանաորումն է, որին հետևում են «Երեք բարդի Պլյուչշիխայում» (ռուս.՝ «3 тополя на Плющихе», 1967) և «Եվս մեկ անգամ սիրո մասին» (ռուս.՝ «Ещё раз про любовь», 1968) ֆիլմերը։

Սյուժե խմբագրել

Լիդիան ու Նադեժդան վաղուց ապրում են իրենց քեռու խնամակալության տակ, որը նրանց վերցրել է մանկատնից։ Քեռին անկեղծորեն երազում է երջանիկ կյանք զարմուհիների համար, և աղջիկները միշտ հետևում են նրա խորհուրդներին հակառակ իրենց ճակատագրին։ Այսպես, ավագ քույրը՝ Նադեժդան, հրաժարվում է իր երազանքից և անում ամեն ինչ, որ կրտսերը դառնա դերասանուհի, սակայն տարիներ անց ինքն է հայտնվում թատրոնում։

Դերերում խմբագրել

Էպիզոդներում խմբագրել

  • Սոֆյա Պիլյավսկայա – ընդունող հանձնաժողովի անդամ
  • Պավել Մասսալսկի – Պավել Վլադիմիրովիչ, ընդունող հանձնաժողովի անդամ
  • Ալեքսանդրա Դանիլովա – Նադյայի գործընկեր
  • Վիկտոր Իլիչյով – դիմորդ
  • Ն. Խրուստալյովա – Նադյայի գործընկեր
  • Վիկտոր Մարկին – Վիկտոր, ընդունող հանձնաժողովի անդամ
  • Վ. Զովոդով – Ֆեդյա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
  • Բեմադրությունը՝ Գեորգի Նատանսոնի
  • Գլխավոր օպերատոր՝ Վալերի Վլադիմիրով
  • Գլխավոր նկարիչ՝ Սեմյոն Ուշակով
  • Կոմպոզիտոր՝ Վլադլեն Չիստյակով
  • Հնչյունային օպերատոր՝ Վենիամին Կիրշենբաում

Նկարահանումների վայր խմբագրել

Ֆիլմի նատուրալ նկարահանումները տեղի են ունեցել Լենինգրադում, ներքին դրվագները նկարահանվել են «Մոսֆիլմի» տաղավարներում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Տատյանա Դորոնինան ճանաչվել է 1967 թվականի լավագույն դերասանուհի «Սովետսկի էկրան» ամսագրի հարցման արդյունքում։
  • Ֆիլմում Տատյանա Դորոնինայի հերոսուհին կատարում է «Եվ ես երիտասարդ աղջիկ էի...» երգը Ռոբերտ Բըրնսի «Ուրախ աղքատները» շարքից (անգլ.՝ The Jolly Beggars, 1785) Էդուարդ Բագրիցկու թարգմանությամբ, երաժշտությունը՝ անհայտ հեղինակի։
  • Ֆիլմում Վալենտինա Շարիկինայի հերոսուհին (Շուրա, Կիրիլի կինը) ներկայացնում է առակ Լենկթեմուրի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кинопарк — киноафиша Минска». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  2. «Мелодия»: Поёт Татьяна Доронина (миньон 1969, ГД 0001479-80) Արխիվացված 2008-12-09 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել