Ավագ Սուրբ Նշան մատուռ[1],Հայ առաքելական մատուռ, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք, Աբովյան քաղաքից 3 կմ արևելք, Նոր Գյուղ և Կապուտան գյուղերի միջակայքում՝ Հատիս լեռան հարավարևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 1437-1492 մետր, կառուցվել է 1910 թվականին։

Ավագ Սուրբ Նշան մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿոտայքի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1910
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնադրված1910

Սուրբ Նշան մատուռը գյուղի 8 հայտնի ուղտատեղերից 2-րդ է։ Մատուռը միանավ, թաղածածկ և ուղանկյուն խորանով կառույց է, ունի մեկ մուտք արևմտյան կողմից։ Մատուռի արտաքին չափերն են 8,86 x 5,78 մ։

Դատելով շինարարական և հորինվածքային ոճից, կարելի է ենթադրել որ մատուռը հիմնավերակառուցվել է 19-րդ դարի վերջին կամ ավելի վաղ 11-րդ դարի սկզբին։ Որմերում գործված են թե հին կառույցի երեսպատի քարեր և թե հարդարանքի առանձին տարրեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ավագ Սուրբ Նշան մատուռ» (PDF). 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.