Ավագկալ (Զեյթունի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավագկալ (այլ կիրառումներ)

Ավագկալ, գյուղ Կիլիկիայում, Զեյթունի գավառում, Մթին լեռան լանջերին, ջրառատ և բարձրադիր վայրում։ Գտնվում է Զեյթուն քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Ավագկալ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԶեյթունի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3000 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունավագկալցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ46000
Ավագկալ (Զեյթունի գավառ) (Աշխարհ)##
Ավագկալ (Զեյթունի գավառ) (Աշխարհ)

Ավագկալը XIX դարի վերջերին ուներ մոտ 3000 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ավագկալ եղել է Զեյթունի 3 մեծ գյուղերից մեկը և նշանակալի դեր է խաղացել ազատագրական շարժումների մեջ։

Գյուղն ուներ եկեղեցի և ուսումնարան։ Բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղահան է եղել։ Նրա մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուսը՝ գաղթել տարբեր երկրներ։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 599