Ասֆալտե ջունգլիներ (ֆիլմ)

«Ասֆալտե ջունգլիներ» (անգլ.՝ The Asphalt Jungle), 1950 թվականի Բյորնետտի վեպի հիման վրա Ջոն Հյուսթոնի ամերիկական դասական նուար ֆիլմ։ 2008 թվականին մուտքագրվել է Ֆիլմերի ազգային ցուցակ։

Ասֆալտե ջունգլիներ
անգլ.՝ The Asphalt Jungle
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆիլմ կողոպուտի մասին, ֆիլմ նուար[1] և դրամա
ՀիմքԱսֆալտե ջունգլին
Թվական1950, մայիսի 12, 1950[2] և հունիսի 15, 1950[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Հյուսթոն[3][1][4]
ՊրոդյուսերԱրթուր Հորնբլոու կրտսեր
Սցենարի հեղինակԲեն Մեդոու և Ջոն Հյուսթոն
ԴերակատարներՍտեռլինգ Հայդեն[1][4][5], Լուի Քելհերն[1][4][5], Ջին Հագեն[4][5], Ջեյմս Ուիթմոր[4][5], Սեմ Ջաֆե[4][5], Ջոն Մաքինթայր[4][5], Մարկ Լոուրենս[4][5], Մերիլին Մոնրո[1][4][5], Ալբերտո Մորին[5], Էնթոնի Քարուզո[4][5], Բերի Քելլի[4][5], Բրեդ Դեքսթեր[4][5], Դորոթի Թրի[4][5], Ջին Էվանս[4][5], Ջոն Մաքսվել[4][5][6], Փեթ Ֆլահերթի[5], Ջոն Քրոուֆորդ[6], Ֆրեդ Գրեհամ[6], Հարլան Վարդե[6], Ջորջ Լին[6], Ուիլյամ Հաադե և Դոն Հագերթի
ՕպերատորՀարոլդ Ռոսսոն
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
ՄոնտաժՋորջ Բեմլեր
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն112 րոպե
Բյուջե1 232 000 $
Շահույթ2 137 000 $ և 1 077 000 $
 The Asphalt Jungle (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ինտելիգենտ պահվածքով հանցավոր աշխարհի հանճարեղ «պրոֆեսոր» Էրվին Ռեդենսշնայդերը ճաղերի հետևում մնալիս մտածում էր կողոպուտի մի ծրագիր, որը աշխարհը չի տեսել։ Ամերիկյան անանուն քաղաքի «ասֆալտապատ ջունգլիներում», որտեղ բարոյական քայքայումը իր հետքն է թողել ինչպես օրենքի ծառաների (լեյտենանտ Դիտրիխի), այնպես էլ հարուստ փաստաբանների (պարոն Էմմերիխ) վրա, «պրոֆեսորը» գտնում է գործը կատարողներին՝ իտալական ընտանիքին նվիրված սեյֆեր բացող Չավելիին, Գաս անունով խորտկարանի կուզիկ սեփականատերոջը, և մի քիչ անհասկացող տղա Դիքսին, որը երազում է Կենտուկիում ետ գնել իր հայրական ֆերման։

Վավերագրական ճշգրտությամբ ռեժիսորը բացահայտում է հանցագործության անատոմիան ՝ ցույց տալով, թե ինչպես է աբսուրդային պատահականությամբ «իդեալական հանցագործությունը» սկսում քանդվել, և դրանում ներգրավված յուրաքանչյուր ոք գնում է դեպի կործանում։

Դերերում խմբագրել

  • Ստերլինգ Հեյդեն - Դիկս Հենդլի
  • Լուի Կելհյորն - 'Ալոնսո Դ․ Էմմերիխ
  • Սեմ Ջաֆֆե - «դոկ» Էրվին Ռիդենշնայդեր
  • Ջին Հեյգեն - Դոլլ Կոնովան
  • Մարկ Լոուրենս - Կոբբի
  • Ջեյմս Ուիթմոր - Գաս Մինիսսի
  • Ջոն Մակինթայր - կոմիսար Հարդի
  • Բարրի Քելլի - լեյտենանտ Դիտրիխ
  • Մերիլին Մոնրո - Անջելա Ֆինլի
  • Էնթոնի Կարուզո - Լուիջի Չավելլի
  • Թերեզա Չելլի - Մարիյա Չավելլի
  • Ուիլյամ Դեվիս - Տիմմոնս
  • Դորոտի Տրի - Մեյ Էմմերիխ
  • Բրեդ Դեկստեր - Բոբ Բրեննոմ
  • Ջոն Մաքսվելլ - բժիշկ Սուոնսոն
  • Ջին Էվանս - ոստիկան

Ֆիլմի շուրջ խմբագրել

Ֆիլմը հիմնված է Ու․ Ռ․ Բյորնետտի՝ սուր դետեկտիվների հեղինակի համանուն ստեղծագործության վրա։ Իր նրա մի այլ գրքի հիման վրա նկարահանվել է «Փոքրիկ Կեսար» գանգստերական ֆիլմը (1931)։

Ֆիլմը առաջադրվել է Օսկար կինոմրցանակի (1951), երկրորդ պլանի ամենալավ դերասան (Սեմ Ջաֆֆե), ամենալավ ռեժիսուրա (Ջոն Հյուսթոն), ամենալավ սցենար (Բեն Մեդդոու, Ջոն Հյուսթոն), ամենալավ սև և սպիտակ օպերատական աշխատանք (Հարլդ Ռոսսոն) անվանակարգերում։ 1950 թվականին Սեմ Ջաֆֆեն արժանացել Վենետիկի կինոփառատոնում արժանացել է տղամարդու ամենալավ դերակատար մրցանակին

Սկսնակ դեասանուհի Մերիլին Մոնրոն փոքրիկ դեր է խաղացել։ Թիթրերում նրա անունը վերջում էր նշված, այնուամենայնիվ, Մոնրոյի հետագա համբավի շնորհիվ ֆիլմի VHS և DVD թողարկումների շապիկների վրա մշտապես հայտնվում էր Մոնրոն, որպես ֆիլմի հիմնական «աստղը»[7]։

Ազդեցություն խմբագրել

Ֆիլմի առաջին և վերջին կադրերը անցան ամերիկական կինեմատոգրաֆիայի ոսկե հիմնադրամ։ Ֆիլմը գտնվում է կողոպուտի ժանրի ակունքներում և որպես օրինակ էր ծառայել Ժ. Դասենի «Տղամարդկանց ընդհարում» (1955) և Ս.Կուբրիկի «Սպանությունը» (1956) ֆիլմերի համար[8][9]։ Կինոյի պատմաբանները նրա ազդեցության հետքեր են գտնում նույնիսկ Քուենտին Տարանտինոյի ֆիլմերում, ներառյալ «Կատաղած շներ» (1992) և «Քրեական ընթերցում» (1994) ֆիլմերը[10][11]։ Հոլիվուդը 1958, 1963 և 1972 թվականներին երեք անգամ դիմել է «Ասֆալտե ջունգլիներ» վեպի ՝ էկրանավորմանը, բայց ոչ մի ռիմեյք հաջող չի եղել[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Оригинальный трейлер к фильму


Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասֆալտե ջունգլիներ (ֆիլմ)» հոդվածին։