Աստրիդ Բերժե Ֆրիսբի
Աստրիդ Բերժե Ֆրիսբի (անգլ.՝ Àstrid Bergès-Frisbey, մայիսի 26, 1986[1], Բարսելոնա, Իսպանիա), ֆրանսիա-իսպանական ծագում ունեցող դերասանուհի։
Աստրիդ Բերժե Ֆրիսբի կատ.՝ Àstrid Bergès-Frisbey | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1986[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իսպանիա |
Կրթություն | Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Lycée Victor-Hugo? |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Àstrid Bergès-Frisbey Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Աստրիդ Բերժե Ֆրիսբին ծնվել է 1986 թվականի մայիսի 26-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։ Նրա հայրը կատալոնացի է, իսկ մայրը՝ կիսով չափ ֆրանսիացի կիսով չափ ամերիակիցի։ Աստրիդը մանկությունը անցկացրել է Փարիզում։ Հոր մահից հետո նա թողեց իր ուսումը և 2007 թվականից սկսեց նկարահանվել ֆիլմերում։ Բացի ֆիլմերում նկարահանվելուց, Աստրիդը նաև զբաղվել է մոդելային բիզնեսով, նկարահանվել է «Glamour» և «Vogue» ամսագրերի համար։ Նա դարձել է հայտնի, երբ նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում ջրահարս Սիրենի դերը[2]։
Անձնական կյանք խմբագրել
Աստրիդը շատ սահուն խոսում է կատալոներեն, իսպաներեն և ֆրանսերեն, նաև «Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին» ֆիլմում ջրահարս Սիրենի դերը խաղալու համար սովորել է անգլերեն։ Ֆիլումերում նկարահանվելու համար նրան օգնել է իր հայրենակցուհի Պենելոպե Կրուսը, ինչպես նաև շփում է ունեցել իր գործընկերների հետ[2]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնութագիր անվանում | Դեր |
---|---|---|---|
2007 | Լարի վրա | Sur le fil | Մերի Սերտիսիան |
2007 | Աստվածային Էմիլի | Divine Émilie | Բուֆլե |
2008 | Նրանք և ես | Elles et moi | երիտասարդ Իզաբել |
2008 | Ամբարտակը ընդդեմ խաղաղ օվկիանոսին | Un barrage contre le Pacifique | Սյուզաննա |
2009 | Էքստազ | Extase | Ջին |
2009 | Առաջին աստղ | La première étoile | Ջուլիետա |
2009 | Մահացու թագուհի | La reine morte | ինֆանտ |
2010 | Բրուք | Bruc. La llegenda | Գլորիա |
2011 | Հողափորի աղջիկը | La fille du puisatier | Պատրիսիա Ամորետի |
2011 | Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին | Pirates of the Caribbean: On Stranger Tides | Սիրենա |
2012 | Հրեշտակների սեքս | El sexo de los ángeles | Կարլա |
2013 | Ջուլիետա | Juliette | Ջուլիետա |
2014 | Ես սկիզբն եմ | I Origins | Սոֆի Էլիզոնդո |
2014 | Տունը այնտեղ է, որտեղ ձեր հոգին ցավում է | Home Is Where Your Heart Aches | Սառա |
2015 | Ալյասկա | Alaska | Նադին |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Record #296920318 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 «On Set: 'Pirates 4' - Astrid Berges-Frisbey». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Աստրիդ Բերժե Ֆրիսբի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Աստրիդ Բերժե Ֆրիսբի Թվիթթերում
- Աստրիդ Բերժե Ֆրիսբի Ինստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Բերժե Ֆրիսբի» հոդվածին։ |