Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)

Աստվածաշնչի թանգարան (հոլ.՝ Bijbels Museum), գտնվում է Նիդերլանդներում (Ամստերդամ)` Հերենգրախտի № 366-370 հասցեում։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված են հինդուիզմի և քրիստոնեության, Աստվածաշնչի պատմության, ավանդույթների և հասարակական կյանքի վրա Աստվածաշնչի ազդեցության, նաև կերպարվեստի ցուցանմուշներ։

Աստվածաշնչի թանգարան
Տեսակթանգարան և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
ՀասցեHerengracht 366-368Հերենգրախտ (366, 368)
Հիմնադրվել է1975
Այցելուներ40 157 մարդ (2014)
Կայքbijbelsmuseum.nl
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1852 թվականին 19-րդ դարի քահանա Լինդերտ Ստոուտենի հավաքածուի հիման վրա։ 1975 թվականին թանգարանը տեղափոխվել է այժմյան տեղը` Հերենգրախտ ջրանցքի վրա գտնվող չորս կից տներում, որոնք հայտնի են որպես Cromhouthuizen: 2002 թվականին թանգարանի 150-ամյակին ներկա է գտնվել Բեատրիս թագուհին[2]։

2001 թվականի համեմատ թանգարանի այցելուների թիվը աճել է 40 %-ով. դա կապված է հանրաճանաչ ժամանակավոր ցուցադրությունների անցկացման հետ[3]:. 2006 թվականին թանգարանն ունեցել է 47 հազար այցելու[4]:. Թանգարանը գոյատևում է պետբյուջեից ստացվող դրամական օժանդակության շնորհիվ[5]:.

Թանգարանի էքսպոզիցիաներում կան շատ թանկարժեք ցուցանմուշներ։ Դրանց շարքում է նիդերլանդական առաջին Աստվածաշունչը (Delftse Bijbel)(1477)[6], հոլանդերեն առաջին Աստվածաշունչը (1637), Կումրանի ձեռագրերի ֆաքսիմիլային պատճենները, հիմնականում Եսայի գրքից։

Թանգարանում կան նաև 19-րդ դարում Ստոուտենի կողմից հավաքված Հին Եգիպտոսի հնագիտական գտածոներ` յուղալամպեր, կավե ցուցատախտակներ, կերամիկական իրեր, կավե ամանների մնացորդներ և դրամներ։ Նրանք պատկերացում են տալիս հին հռոմեացիների կրոնական կյանքի մասին[6]:.

Կան նաև հին հրեական տաճարների մակետներ, այդ թվում` Սողոմոնի և Հերովդեսի տաճարների մոդելներ, ինչպես նաև 19-րդ դարի խորանի մոդելը, Աստվածաշնչում եբրայերեն նկարագրված Անկեղծության տապանի վերակերտվածքը, որը իսրայելցիները արտաքսման ժամանակ անապատում տանում էին իրենց հետ։ Ցուցադրության մի մասը նախատեսված է երեխաների համար, որտեղ ձայնի և լույսի օգնությամբ պատմվում են աստվածաշնչյան պատմություններ երեք տարբեր տարածքներում` Եգիպտոս, Երուսաղեմ և անապատ։ Այդ ցուցադրությունը մշակվել է Ռիտվելդի ակադեմիայի շրջանավարտներ Էբբի Ստեյնհաուզերի և Սասկի վան դեր Զանդենի կողմից[7]:.

2009 թվականին թանգարանը,վիճակախաղերի հոլանդացի օպերատորի ֆինանսական հովանավորությամբ, ձեռք բերեց Վան Նուրդվիյկի հավաքածուն, որն ուներ արծաթե կազմով կրոնական գրքեր[8]:.

Ամեն տարի հոկտեմբերի վերջին շաբաթ օրը թանգարանում անց է կացվում հին Աստվածաշունչ և կրոնական գրականություն ունեցողների հավաք, որին ցանկացած մարդ կարող է բերել 1900 թվականից առաջ տպագրված գրքեր։ Այդ հավաքների ժամանակ եվրոպացի փորձագետ Թոն Բոլլանդը գնահատում է այդ հազվագյուտ իրերը։

Շենքը խմբագրել

Շենքը իրենից ներկայացնում է Հերենգրախտ ջրանցքի վրա գտնվող չորս կից տներ, որը կառուցվել է 1662 թվականին փայտերի վաճառքով զբաղվող հարուստ վաճառական և գեղարվեստական իրերի կոլեկցիոներ Յակով Կրոմհոուտի համար։ Ճարտարապետը եղել է Ֆիլիպ Վինգբոոնսը։

Շենքի ինտերիերում պահպանվել են Նիդերլանդների ամենահին խոհանոցներից երկուսը։ Տան մեջ պահպանվել են 1718 թվականին Յակով դե Վիտոյի կողմից արված առաստաղի զարդանկարները, որոնք ներկայացնում են հռոմեական աստվածների դիցաբանական պատկերացումները[9]։ 1717 թվականին տան վերակառուցման ժամանակ կառուցվել են մարմարե սրահից դեպի վերևի հարկեր տանող անգլիական քանդակազարդ աստիճանները։

Թանգարանի այգում կան Աստվածաշնչում հիշատակվող ծառեր և բույսեր` թզենի, արմավենի, դափնեվարդ և այլն, իսկ «Բուրմունքների սենյակում» այցելուները կարող են զգալ Աստվածաշնչում հիշատակվող տարբեր բուրավետ նյութերի հոտը, ինչպիսիք են` նշենին և ակացիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://anbi.nl/publicatieverplichting/stichting-bijbels-museum/
  2. «Beatrix aanwezig bij viering 150-jarig bestaan Bijbels Museum». Nieuws.nl. 2002 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  3. «Recordaantal bezoekers voor Bijbels Museum». Friesch Dagblad. 2003 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  4. «2006 recordjaar voor Bijbels Museum» (Dutch). Brabants Dagblad. 2007 թ․ հունվարի 2. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Bijbels Museum krijgt toch subsidie» (Dutch). Nederlands Dagblad. 2006 թ․ նոյեմբերի 21.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Labalme, Corinne (2002 թ․ մարտի 31). «What's Doing in Amsterdam». New York Times. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  7. Staal, Gert (2004). Asking Questions: 10 Years of Architectural Design at the Gerrit Rietveld Academy. Rotterdam: 010 Publishers. էջ 273. ISBN 978-90-6450-531-7.
  8. «Drie ton voor aankoop Bijbels met zilverwerk». IKON. 2009 թ․ փետրվարի 17. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.
  9. Versloot, Anne (2000 թ․ փետրվարի 11). «Peuteren op de vierkante millimeter». Radio Nederland Wereldomroep. Վերցված է 2009 թ․ փետրվարի 25-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածաշնչի թանգարան (Ամստերդամ)» հոդվածին։