Աստվածամոր որդեգիրը
«Աստվածամոր որդեգիրը» (գերմ.՝ Marienkind), Գրիմ եղբայրների հեքիաթը աղքատ ընտանիքից մի աղջկա մասին է, որը որդեգրվել է Աստվածամոր կողմից և լուրջ փորձություններ է ունեցել խաբեության մեջ իր համառության համար։ Աառնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման համակարգում ունի 710 համարը[1]։
Աստվածամոր որդեգիրը գերմ.՝ Marienkind | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Հրատարակվել է | 1812 |
Mary's Child |
Սյուժե
խմբագրելՓայտահատի ընտանիքում երեք տարեկան աղջիկ էր մեծանում, բայց ծնողներն այնքան աղքատ էին, որ նույնիսկ հաց չունեին երեխային կերակրելու համար։ Մի անգամ անտառում փայտահատին հանդիպում է Մարիամ Աստվածածինը և առաջարկում երեխային տալ իրեն։ Այսպիսով, աղջիկը հայտնվում է երկնքում, որտեղ նա երջանիկ ապրում է։ Մի անգամ Մարիամ Աստվածածինը երկար ճանապարհ գնալուց առաջ իր որդեգրած դստերը թողնում է երկնքի արքայության մեկ փոքրիկ և 12 մեծ բանալիներ՝ խստորեն արգելելով նրան բացել վերջին՝ տասներեքերորդ դուռը։ Ամեն օր աղջիկը բացում էր մեկ դուռ և յուրաքանչյուրի հետևում տեսնում մեկ առաքյալի, վերջապես մնում էր միայն մեկ չօգտագործված բանալի և արգելված դուռը։ Չկարողանալով զսպել հետաքրքրասիրությունը՝ նա բացում է դուռը և տեսնում ամենասուրբ Երրորդությունը։ Նրա մատը, դիպչելով Երրորդությունից բխող փայլին, դառնում է ոսկեգույն։ Երբ Մարիամ Աստվածածինը վերադառնում է, աղջիկը երեք անգամ հերքում է իր մեղքը, և դրա համար նա քնած ժամանակ իջնում երկիր՝ հայտնվելով փշերով շրջապատված անտառում, որից հնարավոր չէ դուրս գալ։ Այստեղ նա սնվում է ընկույզով, պատսպարվում տերևներով և քնում ծառի խոռոչում։ Տարիներ անց աղջկան պատահաբար գտնում է թագավորը, որը որս էր անում այդ տարածքներում։ Նա սիրահարվում է աղջկան, չնայած նա չի կարող որևէ բառ արտասանել։ Նրանք ամուսնանում են, և թագուհին երեք երեխա է ծնում, բայց շարունակում է համառել՝ իրեն հայտնված Կույս Մարիամի առջև հրաժարվելով ընդունել, որ բացել է արգելված դուռը։ Դրա համար Աստվածամայրը մեկ առ մեկ տանում է նրա բոլոր երեխաներին։ Ժողովուրդը թագուհուն համարում է մարդակեր, և ստիպում է թագավորին ուղարկել նրան խարույկի վրա այրելու։ Երբ կրակը վառում են, թագուհին զղջում է։ Այդ ժամանակ անձրև է տեղում, խարույկը հանգչում է, և Աստվածամայրը վերադարձնում է նրա երեխաներին, խոսելու ունակությունն ու շնորհում երջանկություն՝ ասելով. «Նա, ով խոստովանում և ապաշխարում է իր մեղքի համար, նրա մեղքը ներվում է»։
Պատմություն
խմբագրել«Աստվածամոր որդեգիրը» հեքիաթը Գրիմ եղբայրները գրի են առել Հեսսենում[2]։
Մարիամ Աստվածածնի մեջ տեսնում են մայր աստվածուհու հնագույն կերպարը, իսկ հեքիաթում հրեշտակների նկարագրությունը հիշեցնում է փերիներին։ Աղջկա հետ նմանվում է ուելսյան առասպելներից թագուհի Ռիանոնը, որին նույնպես մեղադրում են սեփական որդուն ուտելու մեջ։
Սյուժեի մեկնաբանություններ
խմբագրել- Ֆրանց ֆոն Զեեբուրգը այս սյուժեի հիման վրա գրել է «Das Marienkind» պատմվածքը (1869 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ D.L. Ashliman, "The Grimm Brothers' Children's and Household Tales (Grimms' Fairy Tales)" Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- ↑ «Our Lady's Child (surlalunefairytales.com)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.