Աստղ (ֆիլմ, 1949)
«Աստղ» (ռուս.՝ «Звезда»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1949 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի կողմից Էմանուել Կազակևիչի համանուն վիպակի հիման վրա։
Աստղ ռուս.՝ Звезда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1949 և սեպտեմբերի 21, 1953 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
Սցենարի հեղինակ | Pavel Naumovich Furmansky? |
Դերակատարներ | Անատոլի Վերբիցկի |
Օպերատոր | Վլադիմիր Ռապոպորտ |
Երաժշտություն | Վենեդիկտ Պուշկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 88 րոպե[1] |
Սյուժե խմբագրել
Խորհրդային դիվիզիաներից մեկի հրամանատարությանը հայտնի է դառնում հակառակորդի ենթադրյալ հակահարվածի մասին։ Հետախույզները, որոնք ուղարկվել են թշնամու թիկունք՝ տվյալները ճշտելու համար, չեն վերադարձել։ Յոթ հետախույզների նոր խումբը, որի կոչի ազդանշանն է «Աստղ», գլխավորում է լեյտենանտ Տրավկինը։ Առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս խումբը հանկարծակի հանդիպում է գերմանական ջոկատի։ Հետախույզներից մեկին ուղարկելով զեկուցելու՝ լեյտենանտ Տրավկինն ընկերների հետ մահացու կռվի է բռնվում թշնամու հետ։
Դերերում խմբագրել
- Անատոլի Վերբիցկի – լեյտենանտ Տրավկին, խմբի հրամանատար
- Ալեքսեյ Պոկրովսկի – լեյտենանտ Մեշչերյակով, զինկոմիսար
- Իրինա Ռադչենկո – Կատյա Սիմակովա, ռադիստ
- Լիդիա Սուխարևսկայա – ռադիստուհի Տատյանա Ուլիբիշևա
- Օլեգ Ժակով – գնդապետ Սերբիչենկո
- Ալեքսանդր Խլոպոտով – գնդապետ Կովալյով
- Մովսուն Սանանի – գնդապետ Ալիև, դիվիզիայի շտաբի պետ (ֆիլմի լուսագրերում՝ Սան Անի)
- Նիկոլայ Կրյուչկով – սերժանտ Մամոչկին
- Վասիլի Մերկուրև – ավագ Անիկանով
- Պավել Վոլկով – հետախույզ
- Վլադիմիր Մարև – հետախույզ
- Ն. Ստեպանով – Բրաժնիկով, հետախույզ
- Յու. Աբիխ – Յուրա Գոլուբովսկի, հետախույզ
- Լուսագրերում նշված չեն․
- Նիկոդիմ Գիպիուս – էպիզոդ
- Սերգեյ Կարնովիչ-Վալուա – գերի օբեր-ֆելդֆեբել Վիլիբալդ-Էռնստ Բենեկե
- Վիկտոր Կուլակով – դիվիզիոնային հետախուզության պետ
- Գեորգի Սատինի – կապիտան Դեգտյարյով
- Լև Ստեպպանով – գերմանացի
- Եվգենի Տետերին – գերմանացի գեներալ
- Անդրեյ Ֆայտ – Վեռներ
- Վլադիմիր Չոբուր – ավագ լեյտենանտ
Նկարհանող խումբ խմբագրել
- Սցենարը՝ Պավել Ֆուրմանսկու՝ Էմանուել Կազակևիչի վիպակի հիման վրա
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանով
- Ռեժիսորներ՝ Պավել Արմանդ, Իոսիֆ Գինդին
- Օպերատորներ՝ Վլադիմիր Ռապոպորտ, Սերգեյ Իվանով
- Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
- Նկարիչ՝ Սեմյոն Մալկին
- Հնչյունային օպերատոր՝ Լև Վալտեր
- Ֆիլմի տնօրեն՝ Իոսիֆ Պոլյակով
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Ֆիլմում հետախույզների մահվան ցուցադրումը հակասում էր հետպատերազմյան տարիների արվեստի պահանջներին, ֆիլմն արգելվել է և մնացել Մոսկվայի մոտ գտնվող Սպիտակ սյուների կինոարխիվում։ Հանդիսատեսը ֆիլմը տեսել է 1953 թվականին։ Իրականում լեյտենանտ Տրավկինի նախատիպի՝ Նիկոլայ Կիրիլովիչ Տկաչենկոյի խումբը, փրկվել է, և նա ապրել է մինչև պատկառելի տարիքը[2]։
- Լեյտենանտ Մեշչերյակովի նախատիպը՝ Ի. Մեշչերյակովը, Սոցիալիստական աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով, «Պատվո նշան» շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» երկու մեդալով, բազմաթիվ այլ մեդալներով։ Արժանացել է Չեխոսլովակիայի և Լեհաստանի պարգևների։ Իվանո-Ֆրանկովսկի շրջանի Յարեմչա քաղաքի պատվավոր քաղաքացի է։
- Նիկոլայ Կրյուչկովը ֆիլմի նկարահանումից հետո ասել է․
Այս ֆիլմում Ստալինին դուր չի եկել, որ իմ հերոսը՝ սերժանտ Մամոչկինը, իրեն պայթեցնելուց առաջ ասում է «Ահա այսպես», այլ ոչ թե «Հանուն Ստալինի»։ Եվ ֆիլմն արգելվեց…[3]
Բնօրինակ տեքստ (ռուս.)В этом фильме Сталину не понравилось, что мой герой — сержант Мамочкин — перед тем, как взорвать себя, говорит «Вот так вот», а не «За Сталина». И картину запретили…
- Ֆիլմը դիտելուց հետո Ստալինին դուր չի եկել, որ վերջում բոլոր հերոսները մահանում են։ Նա ասել է․ « Ֆիլմը հիանալի է, ավարտը՝ վերանկարահանել։ Հերոսները չեն կարող մեռնել»։
- Ֆիլմում Անդրեյ Ֆայտի կերպարը կրում է գոյություն չունեցող «ունտերգրուպենշտուրմֆյուրեր» կոչումը։ ԷՄանուիլ Կազակևիչի վիպակում նա կոչվում է կապիտան, որը համապատասխանում է ՍՍ զորքերում գաուպտշտուրմֆյուրերի կոչմանը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Աստղ» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում