Աստղաձոր (գետ)

Գեղարքունիքի մարզի գետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաձոր (այլ կիրառումներ)

Աստղաձոր, գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի Բացսար լեռան արևմտյան լանջերից՝ 2599 մ բարձրությունից։ Երկարությունը 16,7 կմ է, ջրհավաք ավազանը՝ 43 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, մնացած մասերում՝ տաշտակաձև։ Սնումը խառն է, տարեկան միջին ծախսը՝ 43 մ³/վ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Աստղաձոր
Բնութագիր
Երկարություն19,5 կմ և 11 կմ
Ավազանի մակերես43 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲացսար
Գետաբերանի տեղակայումՍևանա լիճ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՁոր և Սաքոյիվար
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 14 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։