Աստղաձոր

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաձոր (այլ կիրառումներ)

Աստղաձոր (Խաչաձոր, Ձոր), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Աստղաձոր գետի ներքին հոսանքի շրջանում, մարզկենտրոն Գավառից 39 կմ հարավ–արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2030 մ բարձրության վրա։

Գյուղ
Աստղաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ2030 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4215[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աստղաձոր (Հայաստան)##
Աստղաձոր (Հայաստան)
Աստղաձոր (Գեղարքունիքի մարզ)##
Աստղաձոր (Գեղարքունիքի մարզ)

Նախկինում գյուղը Ալակրըղ անվան տակ մտել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում[2]։ 1828 թ. Ադրիանապոլսի պայմանագրի համաձան, թույլատրվեց Արևմտյան Հայաստանից հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1830 թ. Բագրևանդի գավառի Ալաշկերտի դաշտի Ղամբլիպուշախ գյուղի բնակիչները հաստատվում ներկայիս Աստղաձորի տարածքում։ Գյուղը Սևանա լճից հեռու է երկու կիլոմետր՝ տեղավորված ոչ շատ բարձր բլրակի վրա։

Բնակչություն խմբագրել

Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Ալաշկերտից և Վանից։

Աստղաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 180 793[4] 1311 1990 2107 2074 2756 2928 3325 3758 4215[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և խոզաբուծությամբ։

Պատմամշակութային կառույց խմբագրել

Գյուղամիջում պահպանված է կիսավեր սբ. Պողոս-Պետրոս (15-րդ դ.), գյուղի հարավային եզրին՝ սբ. Հռիփսիմե (13-րդ դ.) եկեղեցին։ Աստղաձորից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է սբ. Հռիփսիմե մատուռը։ Այստեղ հայտնաբերվել են երկաթե դարի (մ.թ.ա. 9-րդ-8-րդ դդ.) դամբարաններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 59
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»

Արտաքին հղումներ խմբագրել