Աստղագիտությունը Բաբելոնում

Բաբելոնյան աստղագիտություն, աստղագիտությունը Հին Բաբելոնի պետություններում։ Բաբելոնցիների դարավոր աստղագիտական ուսումնասիրությունների շնորհիվ աստղագիտությունը Բաբելոնում մեծ նվաճումների է հասել օրացույցային համակարգի ու աստղագիտական հետազոտությունների բնագավառներում։ Բաբելոնցի աստղագետներին հաջողվել է անգամ կանխագուշակել խավարումները։

Հին Բաբելոնյան կավե սալիկ, որում նկարագրվում է Հալլեյի գիսաստղը (Ք. Ա. 164 թվական)

Զարգացման նախադրյալներն ու պատճառները խմբագրել

Բաբելոնյան աստղագիտությունը սերտորեն կապված էր աստղագուշակության հետ։ Հետազոտությունների մեծ մասը կատարվում էին ոչ թե գիտական նկատառումներով, այլ աստղագուշակության մեջ կիրառելու նպատակով[1]։ Աստղագիտությունն անհրաժեշտ էր նաև օրացույցային համակարգի զարգացման համար, որը հնարավորություն էր տալիս բաշխել ժամանակամիջոցները[2]։ Բացի այդ աստղագիտության զարգացումը միշտ խրախուսում էր Բաբելոնի արքա Համմուրաբին[3]։

Մինչև բաբելոնյան աստղագիտության զարգացումը Շումերում ու Աքքադում, որոնք նախորդում էին Բաբելոնին, արդեն աստղագիտական նվաճումների էին հասել։ Բաբելոնցիներն այդ նվաճումներն օգտագործել են իրենց աստղագիտության զարգացման համար[2]։

Աստղադիտարաններ խմբագրել

Շումերաաքքադական ու բաբելոնյան աստղագետները, ովքեր նաև քուրմեր էին[1], երկինքն օգտագործում էին հատուկ աշտարակ-աստղադիտակներով, որոնք, որպես կանոն տեղակայված էին զիկուռատներում[2]։

Այդպիսի աստղադիտարաններ կային բոլոր շումերաաքքադական ու բաբելոնյան քաղաքներում, ինչի մասին վկայում էին այդպիսի աշտարակների մնացորդների հնագիտական ուսումնասիրությունները[2]։

Նվաճումները խմբագրել

Բազմադարյա ուսումնասիրությունների շնորհիվ բաբելոնյան աստղագետները կարողացան ստեղծել իրենց օրացույցը։ Նրանք օրը բաժանում էին 12 ժամի, իսկ ժամը՝ 30 րոպեի, տարին կազմված էր 365 օրից[1][2]։ Բաբելոնցի աստղագետների ենթադրությունները միանգամայն ճշմարիտ էին, դրանցից օգտվում են անգամ ժամանակակից գիտնականները[1]։

Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում աստղերի ու մոլորակների շարժմանը[1]։ Նրանց գիտելիքները երկնային լուսատուների շարժման բնագավառում բավականին զարգացած էին։ Հաշվումների ճշգրտությունը բավականին բարձր էր գնահատվում[1]։

Բաբելոնյան աստղագետները կարողանում էին կանխագուշակել խավարումներն ու ճշգրտորեն հաշվում էին գիշերահավասարը։ Աստղագիտությունը Բաբելոնում իր զարգացման գագաթնակետին հասավ մ. թ. ա. 8-6-րդ դարերում[2]։ Նաբուգոդոնոսոր արքայի կառավարման ժամանակ աստղագիտությունը նոր բարձունքների հասավ, մասնավորապես, ի հայտ եկավ կենդանակերպը[3]։

Հունական աստղագիտությունը զարգացավ բաբելոնցիների նվաճումների հիմա վրա[1]։ Անտիկ հույն աստղագետներն ընդօրինակում էին բաբելոնյան հաշվարկներն ու մեթոդները, նաև որոշ սարքավորումներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել