Աստծո սեր

Աստվածաշնչի հիմնական կասկացություն

Աստծո սեր (անգլ.՝ Love of God), արտահայտություն, որը կարող է նշանակել կա՛մ սեր Աստծո հանդեպ, կա՛մ սեր Աստծո կողմից։ Աստծո հանդեպ սերը (philotheia) կապվում է աղոթքի և Աստծուն նվիրվածության հասկացությունների հետ[1]։

Հայր Աստված, հեղինակ՝ Չիմա դե Կոնելյանո, մոտավորապես 1510-1517 թվականներ

Հունարեն theophilia բառը նշանակում է «Աստծո սեր կամ բարեհաճություն»[2], իսկ theophilos բառը՝ «Աստծո ընկեր»՝ ի սկզբանե Աստծո կամ աստվածների կողմից սիրված լինելու իմաստով[3][4], սակայն մեր օրերում երբեմն հասկացվում է Աստծո հանդեպ սեր ցուցաբերելու իմաստով[5][6][7]։

Հունարեն agape տերմինը կիրառվում է և՛ մարդկանց՝ Աստծո հանդեպ ունեցած սիրո, և՛ Աստծո՝ մարդկանց հանդեպ ունեցած սիրո վերաբերյալ[8]։

Բահայի խմբագրել

Բահայի ուսմունքների համաձայն՝ Աստծո սերը (philanthropia) մարդկության ստեղծման հիմնական պատճառն է և կյանքի առաջնային նպատակներից մեկը։ Այն մաքրագործում է մարդկային սրտերն ու դրա միջոցով մարդիկ վերափոխվում և անձնազոհ են դառնում, քանի որ արտացոլում են Աստծո հատկանիշներն ու որակները[9][10]։ Կրոնի հիմնադրի որդին՝ Աբդուլ Բահան, գրել է․ «Չկա ավելի մեծ կամ ավելի օրհնված բան, քան Աստծո սերը։ Այն ապաքինում է տալիս հիվանդներին, բալասան՝ վիրավորներին, ուրախություն և մխիթարություն ամբողջ աշխարհին, և միայն դրա միջոցով մարդ կարող է հասնել Հավերժական կյանքին։ Բոլոր կրոնների էությունն Աստծո սերն է, և այն բոլոր սուրբ ուսմունքների հիմքն է»[11]։

Քրիստոնեություն խմբագրել

Հին Կտակարանում Աստծո սերը՝ որպես բազմաթիվ օրինակներում հանդիպող հայեցակարգ, նկարագրելու համար օգտագործված է հարուստ բառապաշար[12]։ Տերն իր սերն արտահայտում է Երեմիա մարգարեի միջոցով և ասում․ «Ես ձեզ հավիտենական սիրով եմ սիրել, ես ձեզ ստեղծել եմ սիրառատ բարությամբ» (Երեմիա 31։2)[13]։ Սակայն Հին Կտակարանի՝ Աստծո սիրո մեկնությունը որոշ խնդիրներ է ստեղծել ժամանակակից գիտնականների համար[14]։ Աստծո սիրո մասին նշված է մի քանի տեքստում (օրինակ՝ Հոսեա 1–3, այնուհետև Էզեկիել 16 և Եսայի 62), սակայն հետևողական մեկնաբանություն տալու համար հղումները վերլուծելը դժվարություններ է հարուցել ու քննարկումների առարկա դարձել[14]։

Երրորդության ավետարանական աստվածայնության դպրոցի անվանի պրոֆեսորներից մեկը «Սիրո դժվարին վարդապետությունը»[փա՞ստ] աշխատության մեջ նշել է, որ և՛ Աստծո սերը, և՛ Աստծո բարկությունը Հին Կտակարանից տեղափոխվել են Նորը։ Նաև մի քանի մեկնությունների եզրափակիչ տողերում է շեշտվել սերը (Կորնթացիներ 16։22, Եփեսացիներ 6։24, Թեսաղոնիկեցիներ 3:5)։

Աստվածաշնչի ամենահիասքանչ խոստումներից շատերն ուղղված են նրանց, ովքեր սիրում են Աստծուն, մասնավորապես Հռոմեացիներ 8։28 (բոլոր բաները լավ են գործում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն) և Երկրորդ օրենք 7։9 (Աստծուն սիրողներն օրհնվելու են հազար սերունդներով, մինչդեռ Հին Կտակարանում անեծքը տարածվում է մինչև 4-10 սերնդի վրա)։ Ջոնաթան Էդվարդսն իր «Մեծ զարթոնք» աշխատության 4-րդ հատորում նշել է, որ նրա գլխավոր պարտականությունն էր հարուցել Աստծո հանդեպ իր հավատավորների նվիրվածությունը[15]։

Նոր Կտակարանում հանդիպում են և՛ Աստծո սեր, և՛ Քրիստոսի սեր արտահայտությունները։ Հովհաննես 14։31 հատվածում Հիսուսն արտահայտել է իր սերը Հայր Աստծո նկատմամբ[16]․ սա Նոր Կտակարանի միակ հատվածն է, որտեղ ուղղակիորեն խոսվում է Հայր Աստծու նկատմամբ Հիսուսի սիրո մասին[16]։

Հունական բազմաստվածություն խմբագրել

Բազմաստվածության մեջ այն, ինչը սիրում են աստվածները (τὸ θεοφιλές) համարվել է առաքինի և բարեպաշտ։ Հայտնի է Սոկրատեսի հարցն այն մասին, արդյոք դա նույնաբանություն չէ՞ (տես Էվտիֆրոնի դիլեմման

«Ֆիլոթեոս» և «թեոֆիլոս» խմբագրել

Հունարեն «ֆիլոթեոս» նշանակում է «Աստծուն սիրող, բարեպաշտ», իսկ «փիլիսոփոս» նշանակում է «իմաստություն սիրող, իմաստասեր»։ Տիմոթեոս 3։4 հատվածում օգտագործված «ֆիլոթեոս» բառի հոգնակի տարբերակը վերաբերում է որոշ մարդկանց, որոնք φιλήδονοι μᾶλλον ἢ φιλόθεοι (ավելի շատ հաճույք են սիրում, քան Աստծուն)։ «Թեոֆիլոս» բառն օգտագործվել է որպես հատուկ անուն, այն որպես հասարակ գոյական կամ ածական հունարենում չի հանդիպում[17]․ դրա փոխարեն օգտագործվում է «թեոֆիլես» բառը, որը նշանակում է «Աստծուն սիրելի» կամ «Աստծուն սիրող»։

Սակայն Էրիկ Ֆյոգելինը «թեոֆիլոս» բառն օգտագործել է «Աստծո սիրահար» իմաստով։ «Phaedrus» աշխատության մեջ Պլատոնը Սոկրատեսին նկարագրել է տվել իրական մտածողի հատկությունները։ Երբ Ֆեդրուսը հարցնում է, թե ինչպես պետք է անվանել այդպիսի մարդուն, Սոկրատեսը, հետևելով Հերակլիտին, պատասխանում է, որ sophos՝ «նա, ով գիտի» տերմինը չափազանցված կլիներ․ այն պետք է վերաբերի միայն Աստծուն։ Կարելի է անվանել «փիլիսոփոս»՝ «իմաստության սիրահար»։ Այսպիսով, «փիլիսոփայության» դասական իմաստն ու փաստացի գիտելիքները վերապահված են Աստծուն, իսկ մահկանացուն կարող է միայն գիտելիքի սիրահար լինել, ոչ թե այն մեկը, որը տիրապետում է գիտելիքին։ Այլ կերպ ասած՝ Աստծուն ճանաչելուն վերաբերող գիտելիքի սիրահարը՝ «փիլիսոփոսը» դառնում է «թեոֆիլոս»՝ «Աստծուն սիրող»[18]։

Հինդուիզմ խմբագրել

Հինդուիզմում, ի հակադրություն kāma-ի, որը եսասիրական կամ զգայական սերն է, prema-ն վերաբերում է վերերկրային սիրուն։ Կարունան կարեկցանքն է և ողորմությունը, ինչը դրդում է մարդուն օգնել նվազեցնել ուրիշների տառապանքները։ Բհակտին սանսկրիտերեն արտահայտություն է, որը նշանակում է «սիրառատ նվիրվածություն գերագույն Աստծուն»։ Բհակտիով զբաղվող անձը կոչվում է բհակտա։ Հինդու գրողները, աստվածաբանները և փիլիսոփաները տարբերակել են բհակտիի ինը ձևեր, որոնք կարելի է գտնել 18 «կանոնիկ» պուրաններից ամենահայտնի՝ «Բհագավատա-պուրանում» և Թուլսիդասի ստեղծագործություններում։ «Նարադա Բհակտի Սուտրա» փիլիսոփայական աշխատության մեջ տարբերակվում են սիրո տասնմեկ դրսևորումներ։

Հինդուիզմում Յոգայի միստիկ ձևերից մեկում ընդգրկված է Իշվարապրանիդհանան՝ Աստծուն ինքնահանձնվելն ու նրա երկրպագությունը։

Բհակտի շարժումներ խմբագրել

Կրիշնայի նվիրյալները երկրպագում են նրան ռասա կոչվող տարբեր հուզական վիճակներում։ Ձևավորվել են Կրիշնայի երկրպագության երկու խոշոր համակարգներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր փիլիսոփայական կառուցվածքը։ Այդ համակարգերը կոչվում են aishwaryamaya bhakti և madhuryamaya bhakti, որոնցից առաջինը բացահայտվել է թագուհիների բնակավայրերում ու Կրիշնայի թագավորության մեջ Դվարակայում։ Madhuryamaya Bhakti-ն բացահայտվում է Բրաջի բնակատեղում։ Այսպիսով, Կրիշնային երկրպագում են տարբեր ձևերով՝ կախված նվիրյալի՝ Աստծո Գերագույն անհատականությանը որպես հոր, ընկերոջ, տիրոջ, սիրելիին երկրպագելու ճաշակից, որոնք բոլորը արտասովոր են։ Կրիշնան հայտնի է որպես Makhanchor կամ Կարագի գող։ Նա սիրում էր կարագ ուտել և իրենց փոքրիկ գյուղի՝ Գոկուլի սիրելին էր։ Վիշնուիզմը միաստվածության տեսակ է, որը երբեմն բնութագրվում է որպես «բազմանդամ միաստվածություն», որը ենթադրում է, որ կան մեկ բնօրինակ աստվածության շատ ձևեր, որը սահմանվում է որպես հավատ՝ տարբեր ձևեր ընդունող մեկ միասնական աստվածության հանդեպ։ Կրիշնայականության մեջ այս աստվածությունը Կրիշնան է, որին երբեմն վերաբերում են որպես մտերմիկ աստվածության, ի համեմատություն բազմաթիվ չորս-ձեռանի Վիշնուների[19]։ Դա կարող է վերաբերել արարչագործության հանդեպ Աստծո սիրո փոխկապակցված հասկացություններից որևէ մեկին, Աստծո հանդեպ արարածների սիրուն։

Իսլամ խմբագրել

Աստծո սերը, ինչպես նաև Աստծո վախը, Իսլամի երկու հիմնասյուներն են, որտեղ բարձրագույն հոգևոր նվաճում է համարվում Աստծո սերը։

Իսլամը, քրիստոնեության նման, Ասծո սիրո վերաբերյալ բազմաթիվ միստիցիզմեր ու ավանդույթներ ունի։

Աստվածային սիրո գաղափարը, որը պարսկերեն հնչում է որպես Ishq-e-Haqeeqi, մինչ օրս մշակում են շատ մեծ իսլամական սրբեր։ Որոշ սուֆիական գրողներ և բանաստեղծներ գուցե մարդկային սերն ընդունել են որպես աստվածային սերը սահմանելու փոխաբերություն, բայց հայտնի միստիկները բացատրում են հայեցակարգն իր ամբողջության մեջ ու բացահայտում դրա կոշտ իրականությունը։ 7-րդ դարի հանրահայտ միստիկ Ռաբիա Բասրին առաջին կինն էր, որը սահմանել է Աստվածային սիրո վարդապետությունը[20]։ Իսլամական սուֆիզմում «իշք» նշանակում է «սիրել Աստծուն անձնուրաց և անվերապահորեն»։ Ռումիի համար սուֆիզմն ինքը «իշք» է և ոչ թե ճգնության ուղի[21]։ Ըստ Սուլթան Բահուի՝ «իշք» նշանակում է ծառայել Աստծուն՝ նվիրելով նրան իր ամբողջ կյանքը և և դրա դիմաց ոչ մի վարձատրություն չխնդրելով։

Հուդայականություն խմբագրել

Աստծո սերը համարվել է «Հուդայականության էությունը»՝ «Եվ դու կսիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» (Երկրորդ օրենք 6։5)։

Այլ խմբագրել

Գյոթեն Աստծո սիրո զգացմունքն արտահայտել է աստվածատյացության զգացմունքի հետ համատեղ, իր «Գանիմեդես» և «Պրոմեթևս» երկու պոեմներում համապատասխանաբար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Liddell and Scott: φιλοθεΐα
  2. Liddell and Scott: θεοφιλία
  3. Liddell and Scott: θεόφιλος (refers the reader to θεοφίλητος
  4. Liddell and Scott: θεοφίλητος
  5. Teofil Արխիվացված 2010-12-03 Wayback Machine
  6. Satran, Pamela Redmond; Rosenkrantz, Linda (2007 թ․ փետրվարի 20). The Baby Name Bible: The Ultimate Guide By America's Baby-Naming Experts (անգլերեն). Macmillan. ISBN 978-0-312-35220-2.
  7. Theophilos Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
  8. ἀγάπη, Liddell and Scott: Greek-English Lexicon, Oxford: Clarendon Press
  9. Smith, Peter (2000). «love». A Concise Encyclopedia of the Baháʼí Faith. Oxford: Oneworld Publications. էջեր 227–228. ISBN 1-85168-184-1 – via Internet Archive.
  10. Hatcher, William S.; Martin, J Douglas (1989). «God, His Manifestations, and Man». The Baháʼí Faith: The Emerging Global Religion. New York City: Harper (publisher)#Harper & Row (1962–1990)|Harper & Row. էջեր 100–101. ISBN 0-06-065441-4 – via Internet Archive.
  11. ʻAbdu'l-Bahá (1912). Paris Talks. Baháʼí Distribution Service (published 1995). էջեր 82–83. ISBN 1-870989-57-0.
  12. Theology of the Old Testament, Volume One by Walther Eichrodt 1961 0-664-22308-7 pages 250–251
  13. «God in Old Testament / God in New Testament». WELS Topical Q&A. Wisconsin Evangelical Lutheran Synod. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  14. 14,0 14,1 Theologies in the Old Testament by Erhard Gerstenberger 2007 0-567-08812-X page 87
  15. Ward, Mark. «Edwards Quote Success! | By Faith We Understand». byfaithweunderstand.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  16. 16,0 16,1 Preaching the Gospel of John: proclaiming the living Word by Lamar Williamson 2004 0-664-22533-0 page 192
  17. The word does not appear in the great Liddell-Scott-Jones Greek-English Lexicon
  18. Eric Voegelin, Science, Politics, and Gnosticism (ISI Books 1-932236-48-1), p. 41
  19. Scheweig, (2004) pp. 13–17
  20. Regunathan, Sudhamahi (2010 թ․ նոյեմբերի 29). «Rabia Basri and her Divine Love». New Age Islam.
  21. Seyed Ghahreman Safavi, Simon Weightman (2009 թ․ հոկտեմբեր). Rumi's Mystical Design: Reading the Mathnawi Book One. SUNY Press. ISBN 978-1-438-42796-6.

Գրականության ցանկ խմբագրել

  • Nathan, Maungo (1898). Krishna and Krishnaism. S.K. Lahiri & Co.
  • Thomas Jay Oord Defining Love: A Philosophical, Scientific, and Theological Engagement Brazos Press, 2010. 1-58743-257-9.
  • Thomas Jay Oord The Nature of Love: A Theology Chalice Press, 2010. 978-0-8272-0828-5.
  • SCHWEIG, G.M. (2005). Dance of divine love: The Rasa Lila of Krishna from the Bhagavata Purana, India's classic sacred love story. Princeton University Press, Princeton, NJ; Oxford. 0-691-11446-3.
  • HAWLEY, John Stratton: Three Bhakti Voices. Mirabai, Surdas, and Kabir in Their Time and Ours. 2nd impression. Oxford 2006.
  • Bahá'u'lláh (1991) [1856–63]. The Seven Valleys and the Four Valleys. Wilmette, Illinois: US Baháʼí Publishing Trust. ISBN 0-87743-227-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Աստծո սեր հոդվածին