Աստերոիդների դաս S, աստերոիդների դաս է, այս դասի մեջ մտնող աստերոիդները ունեն սիլիցիումային (քարային) բաղադրություն, այս աստերոիդները հաճախ անվանում են քարային։ Նրանք կազմում են ամբողջ հայտնի աստերոիդների քանակի 17 %, այսպիսով կազմելով աստերոիդների տարածվածությամբ երկրորդ դասը ածխածնայիններից հետո։

433 Էրոս, S դասի տիպիկ աստերոիդ

Հատկանիշներ խմբագրել

S դասի աստերոիդները ունեն չափավոր ալբեդոյի պայծառություն, որը կազմում է 0,10 - 0,22 և կազմված են հիմնականում երկաթի և մագնիումի սիլիկատներից։ Նրանք տարածված են աստերոիդների հիմնական գոտու ներքին մասում 2,2 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, գոտու միջին մասում նրանք հանդիպում են 3 աստղագիտական միավոր հեռավորության վրա, այս սահմանից հեռու նրանք հազվադեպ են հանդիպում։ S դասի աստերոիդներից ամենամեծն է (15) Էվնոմիան (մոտ 330 կմ անկյունագծով), այս դասին են պատկանում նաև այնպիսի խոշոր աստերոիդներ, ինչպիսիք են՝ (3) Ջունոն, (29) Ամֆիտրիտեն, (532) Հերկուլինան և (7) Իրիսը։ Այս խոշոր աստերոիդները կարելի է դիտել հասարակ 10x50 հեռադիտակով, այսպես (7) Իրիս աստերոիդը կարող է հասնել +7,0 աստղային միավոր պայծառության, դրանով զիջելով միայն ամենապայծառ աստերոիդ (4) Վեստաին։

Նրանց սպեկտրը ունի չափավոր խորը անկում 0,7 մկմ-ից ցածր ալիքի երկարությունների դեպքում և փոքր կլանում 1-2 մկմ երկարության վրա։ 1 մկմ ալիքի երկարության ժամանակ կլանումը վկայում է սիլիկատների (քարային միներալներ) առկայության մասին։ Հաճախ հանդիպում է նաև կլանում 0,63 մկմ ալիքի երկարության ժամանակ։ Այս աստերոիդների կազմվածքը նման է բազմաթիվ քարային երկնաքարերի կազմվածքին, որոնք ունեն ճիշտ նույնպիսի սպեկտրալ հատկություններ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել