Աստերոիդների դաս Q, այս աստերոիդների դասի ներկայացուցիչները բավականին հազվադեպ են հանդիպում աստերոիդների գոտու ներքին հատվածներում։ Նրանց սպեկտրերում ալիքի 1 մկմ երկարության ժամանակ առկա են վառ և լայն օլվինի և պիրոքսենի գծեր, բացի այդ սպեկտրերում կան այնպիսի առանձնահատկություններ, որոնք ցույց են տալիս մետաղների առկայությունը։ Կլանման սպեկտրի առանձնահատկություններով ալիքի 0,7 մկմ երկարության վրա, այս աստերոիդները զբաղեցնում են միջանկյալ դիրք V և S դասերի միջև։

Q դասի աստերոիդների սպեկտրները ավելի նման են խոնդրիտային երկնաքարերի սպեկտրներին, քան այլ դասերի սպեկտրները, որը վկայում է այն մասին, որ այս դասի աստերոիդները մեծ տարածում ունեն աստերոիդների գոտում, սակայն դեռևս չեն հայտնաբերվել։ Մինչ այսօր հայտնաբերվել են բավականին քիչ թվով այս դասի աստերոիդներ, նրանցից են՝

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել