Ասիա Կարրերա (անգլ.՝ Asia Carrera, իսկական անունը՝ Ջեսիկա Անդրեա Սթայնհաուզեր, անգլ.՝ Jessica Andrea Steinhauser, օգոստոսի 6, 1973(1973-08-06)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), ամերիկյան պոռնոգրաֆիկ ֆիլմերի դերասանուհի։ Նրա դերասանական անունը բաղկացած է երկու մասից՝ Ասիան ցույց է տալիս, որ նա ասիացի է (ճապոնուհի), իսկ Կարրերան ՝ ի պատիվ դերասանուհի Թիա Կարրերայի։

Ասիա Կարրերա
անգլ.՝ Asia Carrera
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1973(1973-08-06)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԱզգությունՃապոնացիներ և գերմանացի
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ[1] և պաստաֆարիանիզմ
ԿրթությունՌատգերսի համալսարան, Little Silver School District?, Red Bank Regional High School?, Ցուրուգա քոլեջ և Utah Tech University?
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, բլոգեր, մոդել, դերասանուհի, գլամուրային մոդել, կինոդերասանուհի, դաշնակահարուհի և pornographic film director
ԱմուսինԲադ Լի[1] և Դոն Լեմոն[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄենսա[1]
Կայքasiacarrera.com
 Asia Carrera Վիքիպահեստում

Ծնվել է 1973 թ.-ի օգոստոսի 6-ին, Նյու Յորքում։ Դպրոցական տարիներին նա իսկական հրաշամանուկ էր։ Արդեն 16 տարեկանում Ասիան խոսակցական անգլերեն էր դասավանդում ճապոնական դպրոցում։ Օժտված էր երաժշտական բացառիկ տաղանդով, արդեն 13 տարեկանում դաշնամուրի դասական համերգ էր տալիս Նյու Յորքի Քարնենգի Հոլլ դահլիճում։ Այնուհանդերձ նրա հաջողությունները ծնողներին չէր գոհացնում։ Ավելի ազատ կյանքի ձգտելով՝ նա փախչում է տանից, սակայն նրան գտնում են և վերադարձնում տուն։ Ծնողների պնդմամբ նա քոլեջ է ընդունվում։ Քոլեջում սովորելուն զուգահեռ՝ Ասիան սկսում է երեկոյան սթրիփթիզ պարել, ինչը նրան զվարճացնում էր և օգնում հոգալ գրպանի ծախսերը։ Շուտով նա անում է իր առաջին ֆոտոսեսիան։ Ասիայի նկարներն ընկնում են պոռնոպրոդյուսեր Բադ Լիի ձեռքը, որը Ասիային անհապաղ հրավիրում է Լոս Անջելես։

1993-ի ձմռանը Ասիան նկարահանվում է իր առաջին ֆիլմում, իսկ արդեն 1994-ին նա ճանաչվում է լավագույն կատարող և ստանում AVN (Adult Video News) ամսագրի մրցանակը։ Շուտով նա թողնում է քոլեջը և շարունակում սեքսուալ կարիերան։ Ամուսնանալով Բադ Լիի հետ (վեց տարի հետո ամուսնալուծվում են)՝ նկարահանվում է ավելի քան 250 տեսաֆիլմում։ Այժմ ավարտել է պոռնոդերասանուհու իր կարիերան և իրեն փորձում է որպես պրոդյուսեր և ռեժիսոր։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիա Կարրերա» հոդվածին։