Ասատուր Մարգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ասատուր Եփրեմի Մարգարյան (օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1906[1], Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1993), հայ խորհրդային պտղաբույծ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)
Ասատուր Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1906[1] Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1993 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պտղաբույծ |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Սուխումի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը (1934)։ 1938 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, սորտաշրջանացման և գրոտեխնիկայի հարցերին։ Ուսումնասիրել է ՀԽՍՀ խնձորենու ձևագոյացման կենտրոնները, հեռավոր հիբրիդացման եղանակով նոր սորտերի ստացումը, նկարագրել է խնձորենու տեսակային և սորտային կազմի կենսաբանական առանձնահատկությունները, հայտնաբերել դրա տեղական 60 սորտ, որոնցից 4-ը (Ղափար, Չխչխկան, Սյունիքախնձոր, Կարմրկենի) ներդրել է ՀԽՍՀ հյուսիսարևելյան շրջաններում։ Մշակել է ՀԽՍՀ լեռնային և նախալեռնային շրջաններում պտղատու այգիների հիմնադրման և մշակության ագրոմիջոցառումներ։
Երկեր խմբագրել
- Հայաստանի վայրի պտուղները, Երևան, 1959 (համահեղինակ)։
- Տեղական ծագում ունեցող խնձորենու տեսակային և սորտային կազմը Հայկական ԽՍՌ-ում, Երևան, 1960։
- Պտղաբուծություն, Երևան, 1976 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասատուր Մարգարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 301)։ |