Ասատուր Ադամյան

ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ասատուր Հովհաննեսի Ադամյան, (հոկտեմբերի 17, 1947(1947-10-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 5, 1993(1993-01-05), Գևորգավան, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ասատուր Ադամյան
հոկտեմբերի 17, 1947(1947-10-17) - հունվարի 5, 1993(1993-01-05) (45 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԳևորգավան, Մարտունու շրջան, Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

1988–1993 թվականներին իր ղեկավարած կամավորական ջոկատի և Մարտունու ՊՇ–ի կազմում մասնակցել է Մարտունու, Ղաջարի, Ուրյանա լեռան դիրքերի, Գևորգավանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է Մարտունու շրջանի Գևորգավան գյուղում։

Ասատուր Ադամյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա ավանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, էջ 31