Առևանգում (ռուս.՝ Похищение), կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, որը նկարահնվել է 2006 թվականին, «Փիքսար» ստուդիայում։ Այն յոթ անգամ Օսկարի մրցանակի արժանացած Գարի Ռայդստրոմի դեբյուտային աշխատանքն է։ 2007 թվականի հունվարի 23 առաջադրվել է «Օսկար» մրցանակի` «Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար» անվանակարգում։ Առաջին անգամ ցուցադրվել է 2007 թվականի հուլիսի 28-ին` նախորդելով Ռատատույ լիամետրաժ մուլտֆիլմին։

Առևանգում
անգլ.՝ Lifted
Изображение логотипа
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհումորային ֆանտաստիկա, ֆանտաստիկ ֆիլմ, գիտական ֆանտաստիկա և կինոկատակերգություն
ՌեժիսորԳերի Ռայդստրոմ
ՍցենարիստԳերի Ռայդստրոմ
ՊրոդյուսերՔեթրին Սարաֆյան
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ԽմբագիրSteve Bloom?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն5 րոպե
Պատկերի ձևաչափ35 mm film?
Թվական2006
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
pixar.com/short_films/Theatrical-Shorts/Lifted

Սահմանափակ դիտումն անց է կացվել ավելի շուտ` Չիկագոյի 42-րդ միջազգային կինոփառատոնում[1]։

Սյուժե խմբագրել

Ստյուն երիտասարդ անմոլորակային է, որը քննություն է հանձնում մարդկանց առևանգման վերաբերյալ։ Նա պետք է առևանգի քնած ֆերմերին։ Նրա աշխատանքին ուշադիր հետևում է հրահանգիչ պարոն Բին[2]։ Ստյուի դիմաց դրված է բազմաթիվ փոխարկիչներով հսկայական հեռակառավարման վահանակը, որը ղեկավարում է վերամբարձ ճառագայթը։ Չիմանալով որ փոխարկիչը սեղմել` Ստյուն քնած ֆերմերին մի քանի անգամ խփում է իր տան պատերին։ Յուրաքանչյուր սխալը վերահսկիչը գրանցում է նոթատետրում։

Ստյուն հուսահատվելով սկսում է թմբկահարել փոխարկիչները` ֆերմերին ստիպելով խփվել պատերին, հատակին և առաստաղին։ Վերջապես Ստյուին հաջողվում է նշան բռնել պատուհանին, և նա, հաղթանակած նայելով վերահսկիչին, սկսում է բարձրացնել ֆերմերին թռչող ափսեի մոտ։ Քնած ֆերմերը գրեթե հասել է ափսեին, բայց Ստյուն մտածելով, թե գործն արված է և չսպասելով, որ դիտանցքը փակվի, բաց է թողնում ղեկավարող փոխարկիչը։ Ճառագայթն անջատվում է, և ֆերմերն ընկնում է ներքև։ Մակերևույթին հասնելուց մի քանի սանտիմետր վերև նա կանգնում է. իրավիճակը փրկում է պարոն Բին։ Ստյուին հեռացնելով հեռակառավարման սարքից` նա վարպետության դաս է տալիս մարդկանց առևանգելու վերաբերյալ` վերականգնելով ֆերմերի տան կարգ ու կանոնը և նրան անկողին վերադարձնելով։

Ցանկանալով մխիթարել լացող Ստյուին` պարոն Բին թույլ է տալիս նրան ղեկավարել թռչող ապսեն։ Այդտեղ էլ Ստյուն գլուխ չի հանում. ափսեն գցում է ուղիղ տան վրա` դրանից թողնելով մի փոս, որի կենտրոնում ոչինչ չկասկածող ֆերմերի մահճակալն է։ Ի վերջո անմոլորակայինները գնում են իրենց գործին։

Ֆիլմը վերջանում է, և լուսագրերի ցուցադրության ժամանակ լսվում է զարթուցիչի և արթնացած ֆերմերի ձայնը, որը քնաթաթախ մահճակալից իջնում է փոսի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել