Առողջապահություն (հանդես)

պարբերական

«Առողջապահություն» տեղեկատվական և վերլուծական գիտահանրամատչելի եռամսյա (սկզբում՝ երկամսյա) հանդես։

Առողջապահություն
Տեսակպարբերական և հանդես
Ժանրբժշկություն
Լեզուհայերեն
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Հրատարակվում է Հայաստանի առողջապահության նախարարության կողմից, լույս է տեսնում 1956 թվականից Երևանում։ Խմբագիրներ՝ Ռաֆայել Փարսադանյան, Նիկոլայ Ավագյան, Ռոբերտ Մկրտչյան, Մարտունի Մուրադյան, Գեղամ Խանդանյան։

Հանդեսը լուսաբանում է նախարարության գործունեությունը, ոլորտի արդիականացման ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացները, տեսական, գիտամեթոդական, գործնեության բժշկության հարցեր, տպագրում տարբեր հիվանդությունների կանխարգելման ու բուժման վերաբերյալ հոդվածներ, հարցազրույցներ վաստակաշատ բժիշկների ու ղեկավար բուժաշխատողների հետ, դեղերի ու դեղաբույսերի դերին առնչվող քննարկումներ, հայ բժշկության պատմության մասին նյութեր և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։